Էմանուել Մակրոնի այց Հայաստան չի նախատեսվում

Radar Armenia-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այց Հայաստան չի նախատեսվում։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է այցելել Հայաստան կամ տարածաշրջան։

Alpha News-ը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով:

«Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Կա տեղեկություն, որ Մակրոնը Երևանից հետո պիտի այցելի Բաքու»,-  հայտնել էր լրատվամիջոցը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930