ՔՊ-ական մեր զրուցակցի խոսքով, նախօրեին նրանք միտումնավոր երկար են կայանել, հանդիսավոր կանգնել ՔՊ-ի պաստառի առջեւ եւ ոչ թե իրազեկման ակցիա, այլ մինի-միտինգ արել, բացականչելով՝ «նարկոման», «դավաճան» իշխանություններ:
Ֆրանսիացի պատմաբան Մարկ Նոբելը օգոստոսի 8-ին վրդովված հոդված գրեց Le Point ֆրանսիական թերթում՝ կոշտ քննադատության ենթարկելով եվրոպացի ռաբբիների ծրագրած այցը Բաքու։ Նոբելը գրեց. «Պարոնա՛յք ռաբբիներ, ես ամաչում եմ և ես հրեա եմ»: Հատկանշական է, որ նա հայտնեց, որ Ֆրանսիայի գլխավոր ռաբբի Հայիմ Կորսիան չի ուղեկցի մյուս ռաբբիներին Ադրբեջան՝ «Բաքվի բռնապետին շողոքորթելու համար և թույլ չի տա, որ նման վարչակարգը կաշառի իրեն»։
Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի, Ալեքսանդր Արզումանյանը` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում եւ Իսլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։
Վերջին շաբաթներին Հայաստանի մարզերն ընկած, ասֆալտ չափագրող Նիկոլ Փաշինյանը եռացող տարածաշրջանում գլոբալ աշխարհաքաղաքական տեկտոնիկ ցնցումների ֆոնին հայաստանյան դպրոցներում աշխարհացունց «խնդիր» է նկատել: Պարզվում է, Հայաստանի դպրոցներում, ուր ինքն այցելել է, մոտ 6 դպրոց ընդհանուր առմամբ, ամեն տեղ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը տարբեր տոնայնությամբ են երգել աշակերտները:
Երեւանի ընտրություններին ընդառաջ, խորհրդարանում «բաց դռների» օրեր են հայտարարել. մինչեւ դեկտեմբերի 17-ը քաղաքացիների ընդունելություն են կազմակերպել ոչ միայն ԱԺ նախագահն ու փոխնախագահները, այլեւ ԱԺ որոշ մշտական հանձնաժողովներ:
Հետաքրքիր է, որ նախապես ցանկանում են ներդնել «արգելքներ», որպեսզի քաղաքացիները չկարողանան վիրավորանքներ ու հայհոյանքներ գրել, ինչպես ասում են՝ ԱԺ-ում լավ գիտեն իրենց գլխին գալիքը, բայցեւ գիտեն, որ օր-օրի քաղաքացիների վստահությունը կորցնում են, եւ սեփական մոնիթորինգի ծրագիր ունենալը, հանրային տրամադրությունները պարբերաբար շոշափելը իրենց չեն վնասի:
ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։
Երեկ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված: Եվ 2 տարվա քաշքշուկից հետո վերացել է Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։
Որքան մոտենում է Երեւանի ավագանու ընտրության օրը, այնքան տեղի են տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նյարդերը:
Ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցը։
Անօգուտ է գրելը, որ այս մասին 3 տարի օր ու գիշեր զգուշացրել եմ, որովհետև դա արդեն որևէ բան չի փոխելու։
2022 թվականի սեպտեմբերյան մարտերը ՀՀ իշխանության համար կանխատեսելի չեն եղել, ավելին` որքան ես եմ տեղյակ, ադրբեջանական զորքերի առաջխաղացումը նախապես չի ֆիքսվել կամ այնպիսի քանակ է դիտարկվել, որն առանձնապես վտանգավոր չի դիտվել:
Բայց նման բաները ռազմավարական մտածողություն են ենթադրում, որից չունեք
2023-ի գագաթաժողովին մասնակցում են Դանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի և այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դերասաններ և այլք։
Հաջորդ իշխանությունը պետք է անի այն, ինչը չի կարող անել Նիկոլի իշխանությունը։
Պաշտոնական տվյալներով Ադրբեջանը շարունակում է ապօրինի անազատության մեջ պահել 33 հայ գերիների՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը։
Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է։
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
Իսկ ի՞նչ է առ այսօր նվաճել Նիկոլը, բացի պարտությունից, անդառնալի կորուստներից, անորոշությունից ու խայտառակությունից…
Նշվում է, որ հատկացված միջոցները կուղղվեն ներքին սպառման ավելացմանը, ծովամթերքի կայուն արտադրության ապահովմանը և նոր արտասահմանյան շուկաների որոնմանն աջակցելուն:
Ստամբուլում Նիդերլանդների գլխավոր հյուպատոս Արյեն Ուեյթերլինդեն հայտարարել է, որ Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրը Նիդերլանդներն է։ Նա նաև նշել է, որ 2023-ի առաջին կեսին երկու երկրների միջև առևտրային ծավալը 6․8 մլրդ դոլար է կազմել, իսկ 2023-ին առևտրի ծավալը ամենայն հավանականությամբ կկազմի 12․5մլրդ դոլար։
Եվրամիության կախվածությունը ռուսական նավթի և գազի ներկրումից վերջին երկու տարում զգալիորեն նվազել է: Այս մասին հաղորդում է gazeta-ն՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները։
Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքի, որպես դրա առաջնային նախապայման՝ իշխանափոխության մասին քննարկումները, անկախ դիտանկյունների տարբերությունից, հանգում են առաջնորդի անձի խնդրին: Քաղաքական դիսկուրսը հիմնականում ծավալվում է «Ո՞վ կարող է գլխավորել ընդդիմադիր պայքարը», «Ո՞վ է ի վիճակի համախմբելու հասարակությանը», «Ո՞վ կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին» և նմանատիպ այլ հարցերի առաջադրման ու պատասխաններ չգտնելու կամ գտնված պատասխաններով չգոհանալու տիրույթում:
Հայաստան կժամանի Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը:
Վրաստանում 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, առողջապահության ոլորտում գները նվազել են 7,3 տոկոսով։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ հայ ժողովրդի մի ստվար մասը հայտարարում էր «Նիկոլ դավաճան», Ռուսաստանի իշխող քաղաքական էլիտան ամենաբարձր մակարդակով հայտարարում էր՝
Երևանն ընդգրկվել է ռուսաստանցիների աշնանային հանգստի համար ամենապահանջված ուղղությունների ցանկում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «OneTwoTrip»-ի վերլուծաբանների հետազոտությունը:
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան թեև պետական մարմին չէ, այլ հասարակական կազմակերպություն, սակայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի տրամաբանությամբ հանրային նշանակության կազմակերպություն է։ ՀՖՖ-ի նման երկրորդ կազմակերպություն չկա, չի կարող լինել։ Հետևաբար, լինելով հանրային նշանակության կազմակերպություն՝ ՀՖՖ-ն պարտավոր է պատասխանել տեղեկատվության հարցումներին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:35-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է թուրքական շահը, չի սպասարկում հայկական օրակարգ: