«Ռուսաստանը շատ բուռն ներդրումային հետաքրքրություն ունի Թուրքիայի նկատմամբ». թուրք նախարար

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ։ Պատասխանելով վերջիններիս հարցերին՝ նախարարն Անկարայում օրեր առաջ տեղի ունեցած Տեխնոֆեստի կապակցությամբ նշել է, որ Անկարայում իրենք իրականացրել են ամենամեծ իրադարձությունը, որին ավելի քան 940 հազար մասնակից է եղել։

«Դա Անկարայի պատմության ամենամեծ իրադարձությունն էր: Այժմ էլ սեպտեմբերի 27-ին Իզմիրում կլինի այս տարվա վերջին Տեխնոֆեստը։ Մենք ասել էինք, որ դա կանենք մեր 3 մեծ քաղաքներում 2023-ին»,- ըստ ermenihaber.am-ի՝ ասել է նա։

Անդրադառնալով թուրք-ռուսական հարաբերությունների և Էրդողան-Պուտին վերջին հանդիպման մասին՝ նա նշել է․ «Իհարկե, ռուս գործարարները Թուրքիայում զգալի ներդրումներ ունեն։ Զգալի ներդրումներ ունեն նաև արդյունաբերության ոլորտում։ Այդ ներդրումները շարունակվելու են։ Մենք շարունակելու ենք խրախուսել և աջակցել նրանց։ Իրականում Ռուսաստանը շատ բուռն ներդրումային հետաքրքրություն ունի Թուրքիայի նկատմամբ։

Որոշ ոլորտներում ավելի ռազմավարական համագործակցություն է հնարավոր Ռուսաստանի հետ։ Մենք ցանկանում ենք նաև մեծացնել համագործակցությունը այն ոլորտներում, որտեղ մեր փոխադարձ հնարավորություններն ուժեղ են»։

Տեսանյութեր

Լրահոս