Բաժիններ՝

Պեսկովը մեկնաբանել է Բլինքենի այցը Կիև՝ նշելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինան պահել պատերազմական վիճակում

Վաշինգտոնը Կիևին դրդում է պատերազմ մղել «մինչև վերջին ուկրաինացին» և դրա համար միջոցներ չի խնայում։ Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Կիև և Վաշինգտոնի կողմից հնարավոր լրացուցիչ ֆինանսական օգնությունը։

«Մենք բազմիցս լսել ենք հայտարարություններ այն մասին, որ նրանք մտադիր են շարունակել օգնել Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է։ Այլ կերպ ասած, նրանք պատրաստվում են շարունակել Ուկրաինան պահել փաստացի պատերազմական վիճակում և այս պատերազմը մղել մինչև վերջին ուկրաինացին՝ դրա համար չխնայելով ոչ մի փող։ Մենք դա հենց այսպես ենք ընկալում։ Մենք դա գիտենք։ Դա չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա», – Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկօրյա այցով գտնվում է Ուկրաինայում, որպեսզի Վաշինգտոնի «անսասան աջակցությունը» ցույց տա Կիևին։ Ակնկալվում է, որ իր այցի ընթացքում Բլինքենը կհայտարարի Ուկրաինային աջակցության նոր՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930