Ստամբուլում Նիդերլանդների գլխավոր հյուպատոս Արյեն Ուեյթերլինդեն հայտարարել է, որ Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրը Նիդերլանդներն է։ Նա նաև նշել է, որ 2023-ի առաջին կեսին երկու երկրների միջև առևտրային ծավալը 6․8 մլրդ դոլար է կազմել, իսկ 2023-ին առևտրի ծավալը ամենայն հավանականությամբ կկազմի 12․5մլրդ դոլար։
Եվրամիության կախվածությունը ռուսական նավթի և գազի ներկրումից վերջին երկու տարում զգալիորեն նվազել է: Այս մասին հաղորդում է gazeta-ն՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները։
Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքի, որպես դրա առաջնային նախապայման՝ իշխանափոխության մասին քննարկումները, անկախ դիտանկյունների տարբերությունից, հանգում են առաջնորդի անձի խնդրին: Քաղաքական դիսկուրսը հիմնականում ծավալվում է «Ո՞վ կարող է գլխավորել ընդդիմադիր պայքարը», «Ո՞վ է ի վիճակի համախմբելու հասարակությանը», «Ո՞վ կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին» և նմանատիպ այլ հարցերի առաջադրման ու պատասխաններ չգտնելու կամ գտնված պատասխաններով չգոհանալու տիրույթում:
Հայաստան կժամանի Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը:
Վրաստանում 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, առողջապահության ոլորտում գները նվազել են 7,3 տոկոսով։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ հայ ժողովրդի մի ստվար մասը հայտարարում էր «Նիկոլ դավաճան», Ռուսաստանի իշխող քաղաքական էլիտան ամենաբարձր մակարդակով հայտարարում էր՝
Երևանն ընդգրկվել է ռուսաստանցիների աշնանային հանգստի համար ամենապահանջված ուղղությունների ցանկում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «OneTwoTrip»-ի վերլուծաբանների հետազոտությունը:
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան թեև պետական մարմին չէ, այլ հասարակական կազմակերպություն, սակայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի տրամաբանությամբ հանրային նշանակության կազմակերպություն է։ ՀՖՖ-ի նման երկրորդ կազմակերպություն չկա, չի կարող լինել։ Հետևաբար, լինելով հանրային նշանակության կազմակերպություն՝ ՀՖՖ-ն պարտավոր է պատասխանել տեղեկատվության հարցումներին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:35-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է թուրքական շահը, չի սպասարկում հայկական օրակարգ:
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի ավարտից սկսած անընդհատ փաստերով ցույց ենք տվել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայութունը «Սյունիք» օդանավակայանի, թռիչքուղիների անմիջական հարևանությամբ։ Ցույց ենք տվել նրանց անօրինական ամրացումները և թե դա ինչ վտանգների է բերելու։
Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, պաշտպանության նախարարությունը զինվորականների խումբ է ուղարկել աղետի գոտի։ Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավարտվել է նախօրեին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկած Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպումը։ Թուրքիա վերադարձի ընթացքում լրատվամիջոցների հետ զրույցում Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
«Հետևապես, մեզնից բացի, բա ո՞ւմ վրա հույսս դնեմ՝ Նիկոլի՞, որի աչքի առաջ ոչնչացնում են հայ զինվորին, գրավում հայկական տարածքները և նա ոչինչ չի անում, թե՞ ՔՊ-ի։ Ես չեմ, դուք եք, ո՞ւմ համարենք մեզ բարեկամ ու դաշնակից, որի հետ կկարողանանք քայլ կատարել, չէ՞ որ ռազմական գործողության ժամանակ պաշտպանություն սպասել ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ իրատեսական չէ»,- ասաց Մինասյանը՝ շեշտելով՝ քանի Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի իշխանության ղեկին, պատերազմն է իրատեսական, որովհետև ինքն Ալիևի մոտ առաջացրել է սպասումներ՝ տված խոստումներով, իսկ դրանք չստանալով՝ Ալիևը կարող է գնալ գործողություննրի, պատերազմի՝ Հայաստանի դեմ։
Իտալական նոկաուտը և Փաշինյանի ցուգցվանգը. պացիենտը պատասխաններ չունի
Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպան Ալի Ռեզա Էնայաթին ժամանել է Էր Ռիադ՝ ստանձնելու դիվանագիտական առաքելության ղեկավարությունը, որը վերսկսել է աշխատանքը յոթ տարվա ընդմիջումից հետո։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է տարածել, որում ֆիքսված է այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի մեծաթիվ շարժեր, զորքերի կենտրոնացում, մեծաքանակ զինտեխնիկա, այդ թվում` հրետանային միջոցներ:
Հունգարական Wizz Air ավիաընկերությունը, Գերմանիայի Դորտմունդ քաղաքի փոխարեն, Վրաստանի Քութայիսիի օդանավակայանից թռիչքներ կիրականացնի դեպի Գերմանիայի Քյոլն քաղաք։
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ չեն պատրաստվում աջակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար, քանի որ նա կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցեր է ունեցել:
Սակայն տեղանքը, որտեղ արվել է նկարահանումը, տեղորոշված չէ։
Բեմադրություններ սիրող Ալենի վրա քաղաքացիներից մեկը ջուր է շփել, այդ ամենը սակայն վրդովվեցրել է նրան:
Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայիս գրասենյակը ԲԱՌԴԱԿ ա հիշեցնում (ավելի հարմար բառով հնարավոր չգտա ներկայացնել իրերի դրությունը)։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ չեն աջակցել ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիայի օրենսդրական նախաձեռնությանը` հանրապետությունում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու վերաբերյալ։
Հուլիսի 15-ին 168.am-ը գրել էր, որ լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական ներկայացող Վլադիմիր Պողոսյանն իրականում չի եղել նրա խորհրդականը: Հիշեցնենք, որ սույն անձը ժամանակին եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի օգնականը:
Այստեղ էլ ՝ առանց փոփոխությունների, նորից կողքից մեղավորներ է փնտրում ու գործընթացների մեկնաբանների դերում է հանդես գալիս»։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին:
Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը դեմ է քվեարկել երկրի անդամակցությանը G7-ի աշխատանքային խմբին՝ Ռուսաստանի Դաշնության էլիտաների, վստահված անձանց և օլիգարխների դեմ պատժամիջոցների գծով։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ենի-Կուբաթլու տանող ավտոմոբիլային ճանապարհի նախագծման և կառուցման մասին: