Բաժիններ՝

Աֆղանաստանի և Պակիստանի սահմանին բախումներ են սկսվել

Աֆղանստանի զինվորականների և Պակիստանի սահմանապահ զորքերի միջև բախումներ են սկսվել երկու երկրների սահմանին։ Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:

Նրանց խոսքով՝ մարտեր են սկսվել «Թորհամ» հսկիչ անցակետի շրջանում, այնտեղ հրաձգության ձայներ են լսվում։

Միջադեպի պատճառով հազարավոր քաղաքացիական բնակիչներ արգելափակվել են, սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչները լքում են իրենց տները և փորձում դուրս գալ վտանգավոր գոտուց։

«Թորհամ» հսկիչ անցակետը Պակիստանի և Աֆղանստանի միջև առևտրային և տարանցիկ երեք առանցքային ուղիներից մեկն է: Իսլամաբադը «Թորհամ» հսկիչ անցակետը նաև օգտագործում է իր կոմերցիոն ապրանքները Կենտրոնական Ասիա ուղարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս