Արցախի ՆԳ նախարարին կաշառք վերցնելու մեջ մեղադրած, հետո գրառումը հեռացրած կինը ՔՊ-ի ավագանու ցուցակում է. hatasyan.news

Արցախի ՆԳ նախարարի հասցեին սուտ գրառում արած և այն հեռացրած կինը ՔՊ-ի ավագանու ցուցակում է։ Այս մասին գրում է hatasyan.news-ը։ Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբիլեյանի օգնականի մայրը՝ Քրիստինե Վարդանյանն, իր անձնական էջում բաց նամակ էր ուղղել Արցախի ՆԳՆ ղեկավար Կարեն Սարգսյանին, իսկ հետո հեռացրել գրառումը։ Նա նշել էր, որ Արցախի ՆԳՆ-ն մարտի դաշտից զինծառայողների դիակները հանելու համար կաշառք է պահանջել:

«Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանի վերաբերյալ իմ գրառումը, որտեղ բարձրաձայնել եմ զոհված զինծառայողների ծնողների հարցերը, հեռացրել եմ, քանի որ ինձ հասած պնդումների իսկության մասով ինձ մոտ սկսեցին կասկածներ առաջանալ, և որոշ մանրակրկիտ իմ հարցերից հետո, այդ պնդումները հերքվեցին»,-արդարացել էր նա։

Արցախի ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանն էլ արձագանքել էր կնոջ գրառմանը.

«Հարգելի’ Քրիստինե Վարդանյան,

Գիտե՞ք, այս գրառումը փոքրագույնն էր որ արել եք։ Դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեիք ամբողջ կառույցից, բոլոր ծառայողներից, բայց չարեցիք։ Որովհետև դուք չեք նայել էն տղերքի աչքերին, ովքեր զոհված հերոսների մարմիններն ու աճյուններն են տեղափոխել, դրա համար հեշտ էր հեռու մի տեղ նստել ու գրել (այստեղ մեղմ եմ ասում)։

Այս էլ որերորդ անգամ Կարեն Սարգսյանի անունը կեղտոտ գործերի մեջ թաթախում հետո փոշմանում են։ Ո՞ր ինչ։ Հասկանում եմ, պատվեր կատարելու, կեղծիք տարածելու, ընդհանրապես PR-վելու հարցում մի հատ եք։ Խոսելու փոխարեն գործե’ք, վերցնելու փոխարեն նվիրե’ք, գիշեր-ցերեկ աշխատե’ք։ Ուժեղ մարդիկ էդպես են ապրում։ Ու բոլորին եմ ասում. Կարեն Սարգսյանի մասին վատ բան գրելուց առաջ, հերքման կամ ներողություն խնդրելու տեքստը մի՛շտ պատրաստ պահեք։ Փորձն է ցույց տվել»,- այս մասին գրել է»։

Տեսանյութեր

Լրահոս