Փաշինյանը չի երաշխավորում Հայաստանի գոյությունն անգամ նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում
Թուրքիան շարունակում է բանակցությունները վարել Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ թուրքմենական գազը դեպի եվրոպական երկրներ արտահանելու վերաբերյալ։ Ըստ թուրքական իշխանամետ թերթի կայքի՝ բանակցությունները տեղի են ունենում Թուրքիայի՝ որպես գազային հաբ դառնալու նպատակի համատեքստում։
Նոր Սահմանադրություն’ 4-րդ Հանրապետության համար. սա գաղափարներից մեկն է. Փաշինյան
2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև: Ժողովրդական լեզվով ասած, Մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանին՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ներքո:
Ինչու պետք է մեզ թույլ տան բանակն այնքան հզորանա, որ պատմական արդարության հարց լուծի. Փաշինյան
Ազգային ժողովը երեկ դարձյալ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով ձեռք է բերել ներկայացուցչական ծառայություններ:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի Մոսինյանը, ով մինչև 2022-ի մայիս աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում՝ որպես բաժնի պետ, իսկ հետո Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել դատավոր։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որոշել է կրճատել իրանցի բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում՝ իսրայելական մի շարք հարվածներից հետո։ Տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար Իրանը կսկսի ավելի շատ ապավինել դաշնակից շիա խմբավորումներին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրի։
Ավելի քան հազար մարդ պիկետի է կանգնել Մոլդովայի խորհրդարանի մոտ, որը հավաքվել է գարնանային նստաշրջանի առաջին նիստին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցն իրադարձությունների վայրից։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին…
Քաղաքական շիզոֆրենիան սարսափելի բան է, հատկապես, երբ այն դառնում է պետական քաղաքականություն:
Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը մեզ հետ զրույցում նշեց, որ Իրանի շուրջ տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, քանի որ 2020թ. պատերազմից հետո Իրանը Հարավային Կովկասում էական աշխատանք է իրականացնում ի օգուտ ՀՀ-ի ու ՀՀ շահերի։
Գործադուլը տեղի կունենա երկրի 11 օդանավակայաններում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Բեռլինում, Դյուսելդորֆում, Քյոլնում, Շտուտգարտում, Բրեմենում, Հանովերում, Լայպցիգում, Դրեզդենում և Էրֆուրտում։ Գործադուլը չի ընդգրկի Մյունխենի և Նյուրնբերգի օդանավակայանները, սակայն այստեղից դեպի վերոհիշյալ քաղաքներ բոլոր չվերթերը կչեղարկվեն։
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց 2 ամսով. անտեսվել է 2 և 4 տարեկան երեխաներ ունենալու փաստը
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի միջնորդության նիստը՝ ՈՒՂԻՂ
Նախքան գագաթնաժողովի մեկնարկը ԵՄ ղեկավարները ճնշում էին գործադրում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վրա, որը դեկտեմբերին արգելափակել էր այդ օգնության փաթեթը։
Հենց միայն Ալիևի այս հայտարարությունը բավարար է, որպեսզի Հայաստանում այլևս չքննարկվի Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ հարց: Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի սուվերեն որոշումներին խառնվելու այս ինտրվենցիան չի լինի շարունակական և չի ստանա այլ դրսևորումներ:
Հայկ Կոնջորյանը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին՝ բոլոր ոլորտներում:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպած կոնգրեսական ճեպազրույցների ընթացքում հանդիպելով կոնգրեսականներ Ջեյմս Կոստայի և Բրեդ Շերմանի հետ՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել են Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները, ազգային շահերը և ժողովրդավարական ձգտումները։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ասել է, որ հակաադրբեջանական բնույթ կրող ու ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չերկարաձգման հետ կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումը փոքրաթիվ խմբի նախաձեռնություն է ու չի նպաստում երկխոսությանը:
Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին Գլխավոր դատախազությունը ոչ ցանկալի կազմակերպություն է ճանաչել Russian Election Monitor եվրոպական կենտրոնը։ Այս մասին հայտնել է Պետդումայի հանձնաժողովը, որն ուսումնասիրում է դրսի միջամտությունը Ռուսաստանի քաղաքականությանը։
Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում անդրադարձել է Անկախության հռչակագրին՝ ասելով.
Այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է՝ նոր Սահմանադրություն կլինի, թե ոչ, այդ նոր Սահմանադրության տեքստն ինչպիսին կլինի, արդյոք այնտեղ կլինի Անկախության հռչակագրի դրույթներին հղում, թե ոչ՝ որոշելու է ժողովուրդը՝ սահմանադիրը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրերս հրաժարվել է վարչապետի պաշտոնից և զբաղեցրել իշխող կուսակցության նախագահի պաշտոնը։ Այսպիսով, Իրակլի Ղարիբաշվիլին և Իրակլի Կոբախիձեն փաստացի փոխանակում են իրենց պաշտոնները։
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։
Վիլնյուսի քաղաքապետարանը հունվարի 26-ին հայտարարել էր, որ սեպտեմբերից վեցերորդ դասարանցիներին այլևս չի առաջարկի սովորել ռուսերենը` որպես երկրորդ օտար լեզու։ Նրանց կառաջարկվի ընտրել ԵՄ անդամ երկրների լեզուներից որևիցե մեկը։
«Խաղաղության պայմանագիրը Բաքվի և Երևանի միջեւ կարող է ստորագրվել միայն Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելուց հետո»,- ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։
«Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Ղրղզստանը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը (TITC) կօգտագործի երկրից և Չինաստանից Եվրոպա բեռների ավտոմոբիլային ու երկաթուղային փոխադրման համար։
Օլաֆ Շոլցը հերթական անգամ ընդգծել է, որ Գերմանիային բաժին է ընկնում Ուկրաինային ցուցաբերվող եվրոպական օգնության զգալի մասը, և գոհունակություն է հայտնել Կիևին մատակարարումների ավելացման հարցերը ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում քննարկելու հնարավորության առնչությամբ։