Թուրքիան բանակցություններ է վարում թուրքմենական գազը Եվրոպա արտահանելու համար

Թուրքիան շարունակում է բանակցությունները վարել Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ թուրքմենական գազը դեպի եվրոպական երկրներ արտահանելու վերաբերյալ։ Ըստ թուրքական իշխանամետ թերթի կայքի՝ բանակցությունները տեղի են ունենում Թուրքիայի՝ որպես գազային հաբ դառնալու նպատակի համատեքստում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Hունվարի 29-ին Անկարայում կայացել է Թուրքիայի պետական «BOTAŞ» նավթագազային խոշոր կորպորացիաjի պաշտոնյաների հանդիպումը, այդ թվում գլխավոր տնօրենի հանդիպումը թուրքմենական պետական «Թուրքմենգազ» և «Թուրքմենպետրոլ» ընկերությունների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրքմենական գազի Թուրքիա արտահանման և կողմերի միջև կարճաժամկետ ու երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները։

Առաջին փուլում նպատակ է դրվել թուրքմենական գազը Թուրքիա հասցնել Ադրբեջանի տարածքով, երկարաժամկետ հեռանկարում այդ գազը Եվրոպա կարտահանվի Թուրքիայի տարածքով։

Տեսանյութեր

Լրահոս