
Ալիևը պայման է դրել. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո

«Խաղաղության պայմանագիրը Բաքվի և Երևանի միջեւ կարող է ստորագրվել միայն Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելուց հետո»,- ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն դե-ֆակտո գոյություն ունի խաղաղություն, եւ արդեն մի քանի ամիս երկու երկրների սահմանին խաղաղ իրադրություն է տիրում։
«Գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է խաղաղության պայմանագիր կնքել»,- ասել է Ալիևը:
Ուշագրավ է, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները համառորեն հերքում են տեղեկությունը, որ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությունը թելադրված է Բաքվի ճնշմամբ։