Հայկ Կոնջորյանն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

Հայաստանի Հանրապետության ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ազգային ժողովից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Հայկ Կոնջորյանը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին՝ բոլոր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829