Դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Le Monde-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Փարիզի կողմից Երևանին «մահաբեր զենքի մատակարարումը ապակայունացնում և խաթարում է անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Հնչել են հարցեր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի և սոցիալական ինտեգրման, սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցման ծրագրի, խոցելի խմբերին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ, որոնց ի պատասխան՝ նախարարի տեղակալները ներկայացրել են այս ուղղությամբ կատարված և նախատեսվող միջոցառումները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով, այսպես կոչված, անկլավների մասին հարցին, հայտարարել է, որ ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղը պետք է կամ փոխանակել, կամ տարածքային կարգավորումներ տալ։
Վրաստանի մաքսային անցակետերը ոչ աշխատանքային օրերին կաշխատեն սովորական ռեժիմով, հայտնում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Մենք հիասթափվելու իրավունք չունենք. պետք է պայքարենք. Հենրիխ Դանիելյան
«Մենակ բնակավայրն է, էլի, ուրիշ ոչ մի բան չմնաց: Ո՛չ արոտավայր ունենք, ո՛չ անասուն: Ո՞նց պետք է վաստակենք մեր ապրուստը: Մի կերպ ապրում ենք, էլի։ Ի՞նչ անեն, իրենց հողը, տունը թողնեն-գնա՞ն։ Ոչ մի տեղից ոչ մի միջոց չեն տալիս։ Մեկն աշխատում է, մյուսն իր տնամերձով է ապրուստը վաստակում։ Մի փոքր հողամաս են մշակում, ձմռան պահուստ հավաքում: Ամեն մեկն իր ձևով շարունակում է պայքարել»,- ասաց Խաչատուր Բաղդասարյանը։
44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողներին «փնթիներ» անվանած Աջափնյակի ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը դատարանում պարտվեց լրագրող Լիա Սարգսյանին: Լրագրողը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հոդվածագիրը բերել է տվյալներ` վկայակոչելով պաշտոնատար անձանց, որոնց համաձայն այդ միջոցների սոսկ մոտ 2%-ն է պահվում Միացյալ Նահանգներում: «Ռուսաստանի սառեցված ակտիվների մեծ մասը գտնվում է Բելգիայում և Շվեյցարիայում: Եվ կա դիմադրություն Եվրոպայի և հատկապես Բեռլինի կողմից, թե հիմնավորվա՞ծ է արդյոք այդ քայլը միջազգային իրավունքի տեսանկյունից
Հաշվի առնելով, որ Սյունիքի Տեղ գյուղի հատվածում սահմանային միջադեպերի արդյունքում մեր մի շարք հայրենակիցներ չեն կարողացել մոտ գտնվող հատվածների հողամասերը պատշաճ մշակել կամ արդեն մշակած բերքը հավաքել, մենք առանձին այդ բերքի համար քաղաքացիներին փոխհատուցել ենք:
Ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում մասնակցել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար կազմակերպված տոնական ընդունելությանը։
Գազայի հատվածում իսրայելական գործողության սկսվելուց հետո հութիները հայտարարել են, որ հարվածներ են հասցնելու Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով մինչև ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում չդադարեցվեն:
Դամասկոսի վրա հարձակումը կատարվել է ժամը 01:20-ին Գոլանի բարձունքների կողմից։ «Դրա հետևանքով պատճառվել է նյութական վնաս, անձնակազմի թվում կորուստներ չկան»,- հայտարարել է ներկայացուցիչը։
Պատանդների հարազատների հետ հանդիպումը տեղի է ունեցել ռազմական կաբինետի նիստից առաջ, որտեղ պետք է քննարկվեին Կատարի և Եգիպտոսի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության կարգավորման միջնորդության առաջարկությունները:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, որը կազմվել է Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա, 2022 թվականին, ըստ գնողունակության համարժեքության, Վրաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 17 հազար 034 դոլար։
Իսկ նոր տարում՝ հունվարի 1-ից անշարժ գույքի հարկը բարձրանալու է 43%-ով։
Խնդրում եմ, կոչ եմ անում Արցախի իշխանություններին և մեր պարկեշտ խմբագիրներին՝ տպագրել սեպտեմբերի 19-20 Արցախում զոհված 200-ից ավելի մեր հերոսների անունները։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:
«Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է. Ադրբեջանը դրա տակ հասկանում է, որ Հայաստանում կան ուժեր, մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող համակերպվել ստեղծված իրողությունների հետ (Հայաստանի ու Արցախի օկուպացիա) և դրա տակ սպառնալիք է տեսնում:
ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած ամերիկացի քաղաքական գործիչը ելույթ է ունեցել ի աջակցություն Հայաստանի Հանրապետության և Արցախի:
Քանի որ թեման վերաբերում է հայերի և հայկական ժառանգության պաշտպանությանն ու Ադրբեջանի գլխավոր գործընկեր պետություններից մեկին` ՀՀ պաշտոնյաները որոշել են ցուցաբերել իրենց դեպքում հնարավոր ամենամեծ օժանդակությունը և լռել:
Ռուսաստանը չի հրաժարվել և չի հրաժարվելու Հայաստանի առջև ստանձնած դաշնակցային պարտավորություններից։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ինչպէս միշտ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան ու հայ համայնքին եւ կոչ կ՚ուղղէ մեր ժողովուրդի զաւակներուն զօրավիգ կանգնելու Պատրիարքութեան իրաւունքներուն եւ ապահովութեան
Ավելի քան 5 տարի Հայաստանում գտնվելու ընթացքում դիվանագետը հայ ժողովրդի կողմից ռուսների նկատմամբ ջերմ ու բարի վերաբերմունք է տեսել։
Դեսպանը շեշտեց` անհանգստությունը նորմալ է` հաշվի առնելով Արևմուտքի կողմից Ռուսաստանին պարտադրված առճակատումը։ Դիվանագետն ընդգծեց, որ այդուհանդերձ, ՌԴ–ն շարունակում է Հայաստանին դիտարկել որպես ռազմավարական գործընկեր և դաշնակից։
2022թ․-ի հունվարից մինչև դեկտեմբեր Ստամբուլի միջազգային օդանավակայանների ուղևորների թվի աճ են գրանցել։
Այսօր ոստիկանությունում շարունակվեց բաժինների պետերի ատեստավորումը, որի սահմաններում ՆԳՆ ծառայողների քվեների շնորհիվ ատեստավորվեց նաև Գյումրիի Կումարյիի բաժնի պետ, փոխգնդապետ Կարեն Գևորգյանը
Ամերիկյան Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը հասել է 6,5 միլիարդ դոլարի։