
ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղը պետք է կամ փոխանակել, կամ տարածքային կարգավորումներ տալ. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով, այսպես կոչված, անկլավների մասին հարցին, հայտարարել է, որ ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղը պետք է կամ փոխանակել, կամ տարածքային կարգավորումներ տալ։
«Կան տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, կան տարածքներ, որ մենք ենք դրանց մասին խոսում։ Այժմ գործընթացը պետք է կազմակերպել հետևյալ կերպ` այդ տարածքները պետք է նախանշվեն և դրանց իրավաբանական հիմքերը վերհանվեն։
Դրանից հետո տեղի ունենա 2 գործընթաց՝ մեկը փոխանակումն է, իսկ մյուսը՝ տարածքային որոշակի կարգավորումներ ունենալ։ Կարգավորում ասելով նկատի ունեմ այդ տարածքների հարցը քննարկել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում», ասել է Սանոսյանը: