Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարումը «արհեստականորեն ձգձգում է» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները. Ալիևի ներկայացուցիչ

Le Monde-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Փարիզի կողմից Երևանին «մահաբեր զենքի մատակարարումը ապակայունացնում և խաթարում է անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

«Դա հրահրում է նոր ռազմական հակամարտություններ, սպառազինությունների անիմաստ մրցավազք և արհեստականորեն ձգձգում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները:

Տևական ժամանակ է արդեն, ինչ իր վնասակար գործողություններով Ֆրանսիան, որը Հայաստանին ցուցաբերում է ամեն տեսակի դիվանագիտական, տնտեսական, իսկ վերջերս էլ՝ ռազմական աջակցություն, խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները», – ֆրանսիական թերթի հետ զրույցում պնդել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը:

 

Տեսանյութեր

Լրահոս