Դեսպան Մակունցը Վաշինգտոնում մասնակցել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությանը

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում մասնակցել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար կազմակերպված տոնական ընդունելությանը։

Լիլիթ Մակունցն այդ մասին հայտնել է սոցցանցի X հարթակի իր էջում։

«Հրաշալի էր ներկա գտնվել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և տիկին Ռայանի կողմից դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ջերմ տոնական ընդունելությանը։ 2024 թվականին ակնկալում ենք ավելի ամուր համագործակցություն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև»,- նշել է Մակունցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031