Գնողունակությամբ Վրաստանը Հայաստանից առաջ է

Գնողունակությամբ` մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ), Վրաստանը զբաղեցնում է 76-րդ տեղը, ըստ aliq.ge-ի՝ գրել է bpn.ge լրատվականը:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, որը կազմվել է Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա, 2022 թվականին, ըստ գնողունակության համարժեքության, Վրաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 17 հազար 034 դոլար։

Նույն վիճակագրական տվյալներով Ադրբեջանը 86-րդ տեղում է՝ 15 հազար 044 դոլար, Հայաստանը 79-րդ տեղում է՝ 16 հազար 041 դոլար, Ռուսաստանը 56-րդ տեղում է՝ 27 հազար 584 դոլար, Թուրքիան 50-րդ տեղում է՝ 32 հազար 997 դոլար։

Ի դեպ, գնողունակության համարժեքությունը (PPP) տարբեր արժույթների գնողունակության հավասարեցման մեթոդաբանություն է։ Մասնավորապես, քանի որ փողի նույն ծավալը տարբեր երկրներում տարբեր գնողունակություն ունի, իսկ հարուստ երկրներում գներն ավելի բարձր են, աղքատ երկրներում փողն ավելի մեծ գնողունակություն ունի։

Գնողունակության համարժեքությունը դիտարկվում է հիմնականում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Սրա նպատակն է համեմատել երկրների տնտեսական վիճակը։

Տեսանյութեր

Լրահոս