Ազգակործանման արդյունքների ամփոփման ՔՊ համագումարում, ՊՆախարարը ելույթ է ունենում ավելի քան 10 րոպե և ոչինչ չի ասում ՀՀ պաշտպանունակության, Բանակի և անվտանգության մասին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիներից 112 հազար 733-ը չի լքել երկիրը:
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամիր հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել հանդիպրումները Հայաստանում։ Այս մասին նա գրել է Twitter–ի իր էջում։
Հետպատերազմյան ամենամեծ տնտեսական ծրագրի մեկնարկն ենք տալիս Արցախում. Աբրահամ Գասպարյան
Ռազմական փորձագետ Հարիսոն Կասը առաջարկել է ամբողջությամբ վերանայել ԱՄՆ ռազմավարությունը Ուկրաինայի հարցում, կրճատել Կիևին տրամադրվող ռազմական ու ֆինանսական օգնությունը և գտնել հակամարտությունը լուծելու դիվանագիտական ճանապարհ: Նա ընդգծել է, որ Կոնգրեսի կողմից քննարկվող 50 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ֆինանսավորման նոր փաթեթը միայն կերկարացնի զինված դիմակայությունը։
Թուրքիայի վիճակագրական ծառայությունն ու Առևտրի նախարարությունը հրապարակել են արտահանման և ներմուծման վերաբերյալ սեպտեմբեր ամսվա վիճակագրությունը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի 9 ամսում Վրաստան է ներմուծվել 998 հազար 138 տոննա՝ 1,021 մլրդ դոլար արժողությամբ նավթ և նավթամթերք:
ԱՄՆ չորս նահանգների (Տեխաս, Նյու Ջերսի, Կենտուկի և Ալաբամա) պետական արժեթղթերի շուկան կարգավորող մարմինը անօրինական և խարդախ է համարել Վրաստանից գործող վիրտուալ խաղատան՝ Slotie-ի NFT-ի գործունեությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ:
«Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական մարմինները, իշխանությունները, ողջ հանրությունը չէին կարող ձեռքերը ծալած նստել, ուստի վաղն ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հրավիրել են հանրահավաք, որին նախորդելու է ԱԺ արտահերթ նիստ«,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
«Սոչիում նախատեսվող եռակողմ հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան, բեկում, ամենայն հավանականությամբ, չի լինելու»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Սոչիում երկուշաբթի օրը կայանալիք եռակողմ բանակցություններին ու այդ հանդիպման շուրջ զարգացող դիսկուրսին։
Հայաստանի Ոստիկանությունը շուրջ 27 միլիոն դրամ է վճարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսին։
Պետք է կողմնորոշվել փաստերի, ոչ թե մեր քաղաքական անձանց ասածների հիման վրա։ Ընթացիկ իրողությունները շատ բազմաշերտ են։ Նորություն չէ, որ այսօրվա իրավիճակը սկսվել է դեռևս ռուս-թուրքական երկրորդ պատերազմի ավարտին՝ 1878-ին կնքված Սան Ստեֆանոյի դաշնագրով։ Այնտեղ ռուսները խաղաղության դաշնագիր կապեցին թուրքերի հետ, և դրա 16-րդ հոդվածով նշեցին, որ տիրություն պիտի անեն Օսմանյան կայսրության քրիստոնյաներին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ են ընտրվել.
-Լռելն այլևս դավաճանություն է
«Որտե՞ղ է մեզ խաբում Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Սամսոնյան
2 տարի առաջ հոկտեմբերի 29-ին ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով ահազանգեց՝ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ:
Գարո Փայլան- Մենք պետք է գտնեք այն ձեւաչափը, որը թույլ կտա մեզ խաղաղ ապրել թուրքերի և ադրբեջանցիների հետ։
Նախ այն, որ Անկախությունը չի նշանակում ինչ ուզես անես:
Նիկոլ Փաշինյանը, հատկապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ 2021-ի փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունից հետո պատերազմի ամբողջ պարտությունը սկսեց ակնհայտորեն գցել բանակի «գրպանը» և գլխավոր մեղավոր հռչակել ԳՇ ղեկավարությանը՝ ի դեմս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի:
Մոլդովան վերսկսում է միջազգային մարդատար երկաթուղային փոխադրումները Քիշնևի և Կիևի միջև:
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կայանալիք առաջիկա հանդիպմանը ձևակերպել ռուս խաղաղապահ առաքելության՝ Արցախում ներկայության ժամկետների երկարացումը մինչև 20 տարով:
Արցախի հայանպաստ փաթեթային լուծումը մի կողմ շպրտեցիր, որովհետև փուլային վաճառքի ու կապիտուլյացիայի պիտի տանեիր։ Առաջին արարն ավարտել ես «պատվով»(հազարավոր զոհեր, անհայտ կորածներ, վիրավորներ, գաղթականներ ու տարածքներ), երկրորդի ետևից ես ընկել։
Այո, մինչև 2018թ., աշխարհի երկրների մեծ մասի համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում կարգավորման ենթակա հարց: Երկրների ճնշող մեծամասնությունն աջակցում էին ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, որի գործունեության առանցքում էր ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը: Երկրների ճնշող մեծածասնությունը` հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչև 2018թ. չեն հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանին անքակտելի մաս:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հոկտեմբերի 29-ին երկու հզոր պայթյուն է որոտացել:
Ինչո՞ւ չունենալ Համաշխարհային հայկական կոնգրես. Դանիել Քյուրքջյան
Մոսկվան ավելի վաղ դիվանագիտական ուղիներով դիմել էր այդ հարցի վերաբերյալ պարզաբանումների համար։
«Ինձ համար ներքին կամ արտաքին ներդրումներ գրավելու շատ պարզ ձև կա: Ընդամենը պետք է ապահովել շատ հարմարավետ պայմաններ ներդրողների համար: Իհարկե, սա շատ լավ բանաձև է հատկապես արտաքին ներդրողների համար»,-Համշխարհային համահայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը:
«Ներդրումներն ամենազգայուն տնտեսական ցուցանիշներից են: Այսինքն՝ երբ ինչ-որ խնդիր է լինում, դա առաջին հերթին իրենց վրա զգում են ներդրումները: »,-Համաշխարհային համահայկական գագաթնաժողովի ժամանակ նշեց «CROWDVENTURES & ANGEL INVESTOR CLUB OF ARMENIA»-ի համահիմնադիր Սամսոն Ավետյանը: