Պետք է ապահովել հարմարավետ պայմաններ ներդրողների համար. Կարեն Զաքարյան
«Ինձ համար ներքին կամ արտաքին ներդրումներ գրավելու շատ պարզ ձև կա: Ընդամենը պետք է ապահովել շատ հարմարավետ պայմաններ ներդրողների համար: Իհարկե, սա շատ լավ բանաձև է հատկապես արտաքին ներդրողների համար»,-Համշխարհային համահայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը:
Ըստ նրա՝ հարմարավետ նշանակում է, որ մարդկանց համար առանց լրացուցիչ ջանքեր ներդնելու, մեխանիզմ է ապահովվում, որպեսզի նա կարողանա բիզնես անել և փող աշխատել:
«Առանց լրացուցիչ ջանք ներդնելու՝ նշանակում է, որ այն, ինչին ինքը սովոր է զարգացած երկրւներում, նմանատիպ կարգավորումներ պետք է լինեն նաև քո երկրում»,- ասաց ֆինանսիստը:
Մանրամասները՝ տեսանյութում: