«Հայաստանի ու Ադրբեջանի վեճը տանելով ՀԱՊԿ, ինչը ստրատեգիական սխալ էր, դառնում ես հերթական անգամ պարտված». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս մարդը՝ գործող վարչապետն, այնպես էլ մեր հասարակությաան անդամներից շատերն, այդպես էլ չհասկացավ պարզ բաներ:

Նախ այն, որ Անկախությունը չի նշանակում ինչ ուզես անես:
Այս աշխարհում բոլորը բոլորից կախված են ու այդ կախվածությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ աշխարհագրական դիրքով, տնտեսական պոտենցիալով, պարենային անվտանգությամբ, դեմոգրաֆիայի վիճակից, պետական ինստիտուտների որակից, ռազմական պոտենցիալից, այդ թվում նաև Ռազմական արդյունաբերության հնարավորություններից, հարևանների հետ մշակութային ընդհանրության աստիճանից և այլն, ցուցակը կարելի է շարունակել:

Այս ամենից ելնելով բնորոշվում է երկրի անվտանգության աստիճանը, որով էլ պայմանավորված է սուվերենության աստիճանը:

Անվտանգության աստիճանը պայմանավորված է նաև ուժերի բալանսից, և դրան հասնելու համար անվտանգության համակարգերի ճամբարներում ես անդամագրվում:

Ըստ այդմ, անվտանգության ճամբարում յուրաքանչյուր անդամի ներդրումից էլ պայմանավորված է սուվերենության աստիճանը: Շատ ես ներդնում, ունեն մեծ ռեսուրսներ, քո ձայնն ավելի լսելի է՝ ավելի բարձր սուվերենության աստիճան ունես, քիչ ես ներդնում ու հիմնականում ուրիշների հաշվին անվտանգության սպառող ես, քո սուվերենության աստիճանը ցածր է ու արդյունքում միջազգային հանդիպումներում քեզ մեջքով են շրջվում, կամ մի կերպ բարևում: Իսկ եթե դա մոտենում է 0-ի, մտնում ես այս, կամ այն երկրի կազմի մեջ, կամ էլ բնակչությունդ արտագաղթում է ապահով վայրեր:

Կրկնեմ, բոլորը բոլորից կախված են ու կախվածության աստիճը պայմանավորված է վերը թվարկված հանգամանքներով:

Այսքանը չհասկանալով, Հայաստանի ու Ադրբեջանի վեճը տանելով ՀԱՊԿ, ինչը ստրատեգիական սխալ էր, դառնում ես հերթական անգամ պարտված, անիմաստ տեղը:

Բելառուսի նախագահը շատ անկեղծ ելույթ ունեցավ, անգրագիտության վերացման շրջանակում, ու ցույց տվեց իրերի իրական դրությունը: Դա դուր է գալիս քաղաքականությունից հեռու ու տրամաբանության հետ Դուք-ով շփվող Հայաստանի սպառողին, թե ոչ, բացարձակապես կարևոր չէ, մարդն ուղղակի պարզ իրականությունը ներկայացրեց:

Պետք է վերջնական լոխ լինես, որ թույլ տաս քեզ այդ ակնհայտ բաները ստիպված լինեն բացատրել:

Հաջերդ քայլերում գործող վարչապետն անգրագիտության վերացման շրջանակում դասախոսություն կլսի ԵՄ-ում ու Իրանում»:

Տեսանյութեր

Լրահոս