Երբ ինչ-որ խնդիր է տեղի ունենում, դա առաջին հերթին ներդրումների վրա է ազդում. Սամսոն Ավետյան

«Ներդրումներն ամենազգայուն տնտեսական ցուցանիշներից են: Այսինքն՝ երբ ինչ-որ խնդիր է լինում, դա առաջին հերթին իրենց վրա զգում են ներդրումները: »,-Համաշխարհային համահայկական գագաթնաժողովի ժամանակ նշեց «CROWDVENTURES & ANGEL INVESTOR CLUB OF ARMENIA»-ի համահիմնադիր Սամսոն Ավետյանը:

Նրա խոսքով՝ կարգավորումների առումով Հայաստանը գտնվում է բավականին լավ դիրքերում:

«Մեզ մոտ խնդիրը կապված է ռիսկերի և ծախսերի հետ: Այդ առումով բիզնեսն առանձնապես մրցունակ չի, ու այստեղ պետք է աշխատանք արվի տարբեր ուղղություններով: Մեզ մոտ արտադրությունը շատ քիչ է, ու ցածր է խնայողության մակարդակը»,-ասաց Սամսոն Ավետյանը:

Ըստ նրա՝ այս համատեքստում պետք է գիտության ու կրթության մեջ ներդումնե անել, արժեք ստեղծել ու այդպես մրցակցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս