Ինչ վերաբերում է հարցին՝ լինել Արևմուտքի՞ հետ, թե՞ Ռուսաստանի, ապա դա սին հարց է, որովհետև մենք պետք է լինենք բոլորի հետ՝ ամեն անգամ հաշվի առնելով, թե ում հետ համագործակցելով կարող ենք լուծել մեր հարցերը։ Այդ երկրները, այդ օրիենտացիաները ժամանակի հետ միշտ էլ կփոխվեն (մի ժամանակ այդ երկրներն էին Ասորեստանը, Հին Հռոմը, Բյուզանդիան և այլն)։ Մենք պետք է լինենք մեզ հետ՝ չվանելով ոչ մի պետություն և կարողանալով համագործակցել բոլորի հետ։
Այսուհետ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել միայն վարչապետի որոշմամբ:
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտության մասին:
Այսօր խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմելով Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ասաց, որ նախարարի ներկայացմամբ ստացվում է, որ այժմ ՀՆԱ-ի պարտքի ուղղությամբ գտնվում են բավականին բարենպաստ վիճակում։
Այսօր ԶԼՄ-ներում տարածվել են Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջի հայտարարությունները
ԱԺ-ում այսօր 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրիլիոն 591 մլրդ դրամ, եկամուտները՝ 2 տրիլիոն 302 մլրդ դրամ, դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա Կատվալյանը, ով հոկտեմբերի վերջերին Փաշինյանի ցուցումով ազատվել էր Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնից, նշանակվել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդական։
Այսօրվա ներքաղաքական բարքերը շատ նման են Թումանյանի հանրահայտ հեքիաթի հարաբերություններին։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցած վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատավորների մասնակցությամբ աշխատաժողովը թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է խնայել դատախազության միջոցները եւ թերթեր չբաժանորդագրվել։ Երիտասարդ դատախազուհին, հավանաբար, կարդալու հանդեպ սեր չունի․ նա արգելել է 2023 թվականի համար Հայաստանում լույս տեսնող թերթեր բաժանորդագրվել։
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր
Որևէ մեկը չի նսեմացնում բանակում նախկինում բոլոր ձեռքբերումները. Սուրեն Պապիկյան
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները կտնօրինեն 5 մլն դրամ. Սուրեն Պապիկյան
Կողմ չեմ, երբ ԶՈւ-ի համալրման համար այս կամ այն անունն են դնում. Սեյրան Օհանյան
Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի նկատմամբ, վերահսկողություն ստանալու ադրբեջանական ջանքերը բավականին ծանր իրադրություն են ստեղծել։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել:
Միջազգային ջանքերի համադրմամբ պետք է պայքարել ցեղասպանության հանցանքի դեմ՝ առաջնահերթություն տալով կանխարգելմանը. 2022 թվականի դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:
Նոյեմբերին բոլոր ուղևորություններից գրեթե 300 հազարը եղել է զբոսաշրջային:
Ուկրաինայի պետական պարտքի ծավալը գրիվնայի համարժեքով ավելացել է 45 տոկոսով և, ընդհանուր առմամբ, մոտենում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 80 տոկոսին, հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը:
Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում հաճախորդներին սկսել է սպասարկել աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ է տալիս ոսկեդրամներ գնել վարկային կամ դեբետային պլաստիկ քարտերի միջոցներով: Այս մասին վկայում են Goldsikka ընկերության Twitter-ի հաղորդագրությունները:
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են փոխանակվել հնարավոր Խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներով: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկեց, որ վերջին շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը կրկին առաջարկներով են փոխանակվել՝ ամենայն հավանականությամբ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանն ու դրանից հետո: ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ այսօր ասել է, որ հայկական կողմը ստացել է Բաքվի առաջարկները, որոնք […]
Հարգելի հպարտ քաղաքացիներ, նույն ինքը` զոմբիներ, չեք հավատա, բայց ձեր սիրելի Նիկալայը ձեր հարկերից վճարած գումարները կոպեկ-կոպեկ հետ ա գցում ու ամեն տարի իր ու իր տիկնոջ համար մի նոր թանկարժեք մեքենա է առնում:
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը համոզված է՝ ռուսական կողմը փորձում է արևմտյան դաշտից խաղը տեղափոխել իր հետաքրքրությունների դաշտ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արևելագիտության դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Իրանի սահմանին մեկնարկած զորավարժությունները համարեց մեծ պատերազմի նախերգանք, մեծ պատերազմի, որի համար Հայաստանը կդառնա թատերաբեմ։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը կարծում է, որ Էստոնիան չի կարողանա ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել, սակայն, ըստ նրա, վերջիններիս կարող է Ֆինլանդիան օգնել: Այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից: Կալասի խոսքով՝ Ուկրաինայում վերջին զարգացումներն այն մասին են խոսում, որ կլինի փախստականների նոր ալիք, որոնց նախկինի պես Էստոնիան չի կարող օգնել:
Նոյեմբերի 25-ին Ալիևը Բաքվում մասնակցել է «Միջին միջանցքի երկայնքով.Աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովին, որը տեղի է ունեցել Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում: Այդ ժամանակ էլ Ադրբեջանի նախագահը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին։ Որոշ հարցերի պատասխանները թույլ են տալիս որոշել Ադրբեջանի արտաքին քաղաքականության ապագան։