Որևէ մեկը չի նսեմացնում բանակում նախկինում բոլոր ձեռքբերումները. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու ժամանակ ևս մեկ անգամ ընդգծեց, որ նախագիծն էական նշանակություն կարող է ունենալ պրոֆեսիոնալ բանակի անցման գործում։
«Նշեմ, որ որևէ մեկը չի նսեմացնում նախկինում եղած բոլոր հնարավոր ձեռքբերումները, բայց միևնույն ժամանակ ինձ համար անհասկանալի է՝ դրականի մասին խոսելիս, ինչո՞ւ պիտի անընդհատ համեմատություններ անենք անցյալի հետ ու փորձենք գտնել պատճառներ կամ փորձել կապել նրա հետ, որ որևէ մեկը քննադատում է նախկինում պայմանագրային համակարգը։
Խոսքը համակարգի բարելավման մասին է»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում