Հնդկաստանում սկսել է գործել ոսկեդրամների վաճառքի՝ աշխարհում առաջին բանկոմատը

Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում հաճախորդներին սկսել է սպասարկել աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ է տալիս ոսկեդրամներ գնել վարկային կամ դեբետային պլաստիկ քարտերի միջոցներով: Այս մասին վկայում են Goldsikka ընկերության Twitter-ի հաղորդագրությունները:

«Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ հաջողությամբ գործարկել ենք «ոսկե բանկոմատը»… Բանկոմատը կարող է տեղավորել 5 կգ ոսկի», – նշված է ընկերության էջում: Ընկերությունը հաղորդում է, որ բանկոմատից կարելի է ստանալ 0,5 գրամից մինչև 100 գրամ քաշով մետաղադրամներ: Բանկոմատի առանձնահատկությունն այն է, որ ոսկու գինը սարքի էկրանին թարմացվում է իրական ժամանակի ռեժիմով:

Ոսկու բանկոմատներն ունեն սարքավորված տեսախցիկ և ազդանշանային համակարգ: Մոտ ժամանակներս ևս 3 բանկոմատ կտեղադրվի Հայդարաբադում, այդ թվում նաև՝ օդանավակայանում: Իսկ առաջիկա 2 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է 3000 նման բանկոմատ տեղադրել ամբողջ Հնդկաստանում և իր արտադրանքով դուրս գալ համաշխարհային շուկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031