Կողմ չեմ, երբ ԶՈւ-ի համալրման համար այս կամ այն անունն են դնում. Սեյրան Օհանյան

Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» վերաբերյալ օրենքի նախագիծը, որով նախատեսված է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրումը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով ծրագրին՝ նշեց, որ Զինված ուժերն արդիականացնելը նոր խնդիր չէ, դրա կայացման սկզբնական փուլից էլ մտածել են դրա մասին։

«Այն ոչ միայն համալրման, այլև լայն ու համապարփակ բովանդակություն ունի, վերաբերող՝ անձնակազմին, սպառազինությանը և այն խնդիրներին, որոնք կատարում են Զինված ուժերը։ Ելնելով ժողովրդագրական խնդիրներից՝ ԶՈւ-ն դեռևս երկար ժամանակ խառը համալրման սկզբունքով են համալրելու և՛ պայմանագրային, և՛ ժամկետային ծառայությունները»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Նա նաև ընդգծեց, որ «Հայաստան» խմբակցությունը նախագծին կողմ կքվեարկի։

«Այստեղ ես մի բանի կողմ չեմ, երբ Զինված ուժերի համալրման համար այս կամ այն անունն են դնում, ես եմ, դու ես, պաշտպան հայրենյաց և այլն»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս