Վրաստան օտարերկրացիների այցելությունները մեկ տարում աճել են 2,8 անգամ
Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Վրաստան ուղևորություն է կատարել ավելի քան 4,8 միլիոն օտարերկրյա քաղաքացի, ինչը 2,8 անգամ ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից, հաղորդել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը:
Այս մասին տեղեկանում է ТАСС գոծակալությունից: «2022 թվականի 11 ամսում կատարվել է 4 862 247 միջազգային այց Վրաստան, 2021 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակամիջոցի համեմատությամբ աճը կազմել է 185,5 տոկոս»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ այդ ցուցանիշը կազմել է 2019 թվականի մինչհամավարակային նույն ժամանակամիջոցի 55,9 տոկոսը: Ինչ վերաբերում է զբոսաշրջային ուղևորությունններին, հունվարից մինչև նոյեմբեր դրանց թիվը կազմել է ավելի քան 3,3 միլիոն, ինչը 133,7 տոկոսով ավելի է 2021 թվականի տվյալներից: Ընդ որում, մինչհամավարակային ցուցանիշները վերականգնվել են 70,2 տոկոսով:
Զբոսաշրջության վարչության տվյալներով՝ նոյեմբերին կատարվել է օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 471 հազար ուղևորություն Վրաստան, անցյալ տարվա նոյեմբերի համեմատությամբ աճը կազմել է 160 տոկոս: Նոյեմբերին բոլոր ուղևորություններից գրեթե 300 հազարը եղել է զբոսաշրջային: Այդ ցուցանիշն աճել է 98 տոկոսով: