Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։
Այն ամենը, ինչ այսօր կատարվում է, ազգային նկարագրի խնդիր է, մենք պետք է ախտորոշում դնենք, որ ձերբազատվենք այս ախտից, բայց շարունակում ենք այստեղից-այնտեղից քաղաքական շահաբաժիններ կորզել։
Վերաօծումից հետո վաղն առաջին անգամ եմ լինելու Մայր Տաճարում։ Պետք է անկեղծ լինեմ՝ ներքին համոզմունք ունեի, որ Տաճարի վերաօծումով կմեկնարկի մեր ժողովրդի վերանորոգման, հոգեպես ու բարոյապես վերականգնման ընթացքը։ Այո, շատերին դա կարող է սուբյեկտիվ թվալ, բայց ես իսկապես հավատում եմ Մայր Տաճարից բխող հզոր՝ մեր ժողովրդին հազարամյակներ պահած ուժին։ Ցավոք, Տաճարի օծումն այն չէր, ինչին սպասում էի և արդյունքում եղավ այն, ինչ եղավ։
Հուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գործարարի կալանավորման մասին։ Հայտնում է Sputnik Արմենիան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 20 զոհվածի մարմին՝ ներկայացնելով դրանք որպես Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներ, սակայն հետագայում պարզվել է, որ այդ անձինք Ուկրաինայի բանակի զինծառայողներ չեն եղել։
Իրանի իշխանությունները որոշել են երկրի օդային տարածքի փակ պահել մինչև հունիսի 22-ը։ Ժամկետը կրկին երկարաձգել են ու չեղարկել են նախատեսված բոլոր թռիչքները։ Այդ մասին Tasnim գործակալությունն է հայտնում։
Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ կառավարությունը սկսում է գործել օրենքից դուրս: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Մինչ գործող իշխանությունը փորձում է համոզել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հնարավոր է հասնել խաղաղության և բարեկամություն անել, և, որ նրանք սպառնալիք չեն Հայաստանի Հանրապետությանն ու նման մի շարք «որ»-եր, Բաքուն շարունակում է Հայաստանի Հանրապետության դեմ իրավաքաղաքական արշավը՝ փորձելով «ցուցմունքներ» կորզել Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից, ընդ որում՝ քննության են առնվում Արցախյան առաջին, 2016 թվականի Ապրիլյան, 2020 թվականի 44-օրյա պատերազմների և հուլիսյան մարտերի մարտական դրվագներն ու ռազմական օպերացիաները: Ավելին, հերթը հասել է Արցախում վերաբնակեցման ծրագրին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, և ոչ միայն:
«Մոտեցնում են իրենց զորքերը, այս պահին խոսքը նավատորմի և ավիացիայի մասին է, դեռ ցամաքային զորքի մասին չէ։ Եթե իրենք զորքը մոտեցնում են, կարող ենք ակնկալել, որ սա կա՛մ սպառնալու համար է, որ եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները՝ կհարվածեն, կա՛մ էլ նրա համար է, որ հետագայում կարողանան այդ գործիքն օգտագործել»,- շեշտեց Կարեն Իգիթյանը։
Ամերիկյան B2 տեսակի ռազմավարական ռմբակոծիչները դուրս են եկել Միսուրի նահանգի Ուայթմեն ռազմաօդային բազայից և ուղևորվել Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում գտնվող Գուամ կղզու ռազմաբազա։ Այս մասին հայտնել է իսրայելական հանրային հեռարձակող «KAN»-ը։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության խաչմերուկ» ձևակերպմանը ու դրա հնարավոր տնտեսական հեռանկարին՝ նշեց․ ««Խաղաղության խաչմերուկ» ասվածի էությունը մինչ օրս մեզ հայտնի չէ, քանի որ այն չունի ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական հենք։ Մենք այդ քաղաքական օրակարգի տակ բացառապես տեսնում ենք «միջանցք»-ի տրամադրում, որովհետև չի կարելի «խաղաղության խաչմերուկ» կոչել մի հատված, որի շուրջբոլորը պատերազմներ են ու տնտեսական բարդություններ»։
«Բաքուն պետք է ավելի բաց լինի Փաշինյանին և խուսափի մաքսիմալիստ դիրքորոշումից` հատկապես հաշվի առնելով փաշինյանի քաղաքական ապագայի անորոշությունը գալիք տարվա ընտրությունների ֆոնին»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է ԱՄՆ նախկին նախագահի՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգին։ Հանդիպման մասին հայտնել է պետական «ԲԵԼՏԱ» գործակալությունը։
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ Իրանը կարող է միջուկային զենք արտադրել մի քանի շաբաթվա ընթացքում՝ փոխելով իր նախկին դիրքորոշումը, որով նա վստահեցնում էր, թե Թեհրանը չի ձգտում ստեղծել նման զինատեսակ։
Բայց սա դեռ վերջը չէ․ Նիկոլը, լինելով քաղաքական տեխնոլոգիաների մեջ բավական խորամանկ ու հաշվենկատ, Ստամբուլում ևս գործեց հաշվարկված։ Նրա ուղերձն Էրդողանին հստակ էր․ ինքը ոչնչով պակաս չէ Ալիևից, և լիովին պատրաստ է հավատարիմ մնալ թուրքական ռազմավարական գծին՝ փոխարենը ակնկալելով քաղաքական հովանավորչություն։
Սամվել Կարապետյանի կալանավորումը մեծ արձագանք է ստացել Հայստանում և Ռուսաստանում, տարբեր հայտարարություններ են հնչում, որ այս ամենը նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է, ինչն անթույլատրելի է։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին Հայաստանում կալանավորելը ձեռնտու է Եվրամիությանը։ RT-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գլոբալ քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջորջ Սամուելին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է «X»-ի իր միկրոբլոգում։
«Դատարկ տեղում խոսել ձեռքբերումների ու պատմականության մասին, քարոզչություն է։ Իրականում ոչ մի նորմալ բանակցային գործընթաց չկա, առարկա չկա բանակցելու, ուղղակի ցանկություն կա՝ մի կերպ հասնելու Թուրքիա, ցույց տալու, որ մենք պատրաստ ենք այս կողմ գնալ։ Ի դեպ, երբ Փաշինյանը գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նույնիսկ ընդունելության չարժանացավ»,- հավելեց նա։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, որ Իսրայելը դադարեցնի հարվածները իր տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը կարող է կրկին արդյունավետ լինել, ինչպես 2015 թվականին:
Իրանի Քում նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ հունիսի 13-ից ի վեր ձերբակալվել է 22 քաղաքացի, որոնք, ըստ իրավապահների, կապ են ունեցել իսրայելական լրտեսական ծառայությունների հետ։ Այս մասին հաղորդում է «Fars» պետական լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Քումի նահանգի ոստիկանության հետախուզության ղեկավարին։
Բռնենք` Հրապարակում Թուրքիայի դրոշն այրենք, հետո էլ ասենք` հլը տեսեք. Փաշինյանը` Ստամբուլում
Բարերար Սամվել Կարապետյանի` փաստաբանների միջոցով հանրայնացված նամակն եմ կարդում, որն ամբողջության մեջ դատաիրավական համակարգի դիագնոզն է:
Այս պատմությունը միայն մեր մասին չէ։ Այն մեր ամբողջ ազգի պատմությունն է։ Յուրաքանչյուր հայի պատմությունն է, որտեղ էլ որ նա լինի։ Հայրենիքի հանդեպ սիրո, ավանդույթների պահպանման, սերնդեսերունդ փոխանցվող արժանապատվության մասին։ Եվ այսօր, ինչպես միշտ, հենց այս արժեքների մեջ է թաքնված մեր ուժն ու մեր ապագան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումներն Իրանի վրա, որոնք սկսվել են Թեհրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների նոր փուլից առաջ, նպատակ ունեն խափանել այդ բանակցությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ: Այս մասին երեկ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հունիսի 13-ից սկսված հակամարտության հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 3500-ը:
Աննայի նախնիները Գյումրիից են, դե գյումրեցիների նախնիներն էլ գիտեք՝ որտեղից են.Փաշինյանը՝ Թուրքիայում
«Իշխանության նպատակն է, որ բոլոր միջոցները գործի դնի, որպեսզի հանրության մեջ վախի ու սարսափի մթնոլորտ տարածի։ Իսկ դրա ամենամեղմ տարբերակներից մեկն, այսպես ասած՝ «զրույցի հրավիրելն» է, և այս զրույցի ժամանակ ամեն ինչ անեն, որպեսզի հավաստիանան՝ որևէ մեկն իր դժգոհությունն իշխանություններից չի բարձրաձայնի, որևէ բողոքի ակցիայի չի մասնակցի։