Իրանը հայտնել է հակամարտության սկսվելուց ի վեր առնվազն 430 զոհի մասին

Հունիսի 13-ից սկսված հակամարտության հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 3500-ը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտնում է «Նուր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։

Սա Իրանում զոհվածների թվի վերաբերյալ առաջին պաշտոնական թարմացումն է վերջին մի քանի օրվա ընթացքում։

Իրանի առողջապահության նախարարությունը նախկինում հայտնել էր 224 զոհի մասին, մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը հունիսի 20-ին  հայտնել էր 657 զոհի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30