«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել: Ժամեր շարունակ իրավապահները հրաժարվել են կատարել նրա հրահանգը, իսկ երբ կատարել են, նրա ուզած շոուն չի բեմադրվել` ասֆալտին փռելով։ Եվ չնայած նա չամաչեց ու Արմեն Աբազյանին հենց գիշերը աշխատանքից ազատեց, բայց էլի բավարարված չէ։
Վաղվա Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնին ու արդեն մեկ շաբաթ առաջ հայտարարված ուխտագնացությանն ընդառաջ Վաղարշապատի քաղաքային իշխանությունը, բնականաբար, ՔՊ -ական բարձրագույն իշխանության հրահանգով, այսօրվանից արդեն փակել է Էջմիածնի կենտրոնը ենթադրաբար վաղվա Էջմիածնի օրվա առթիվ ինչ-որ ափալ-թափալ հորինված միջոցառման համար։
Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերը առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Իսլամական համագործակցություն կազմակերպության նիստին։
Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր: Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում:
Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի տարածքում նոր ավիահարվածների շարքի մասին, հաղորդում է BBC-ն։
Ոստիկանության ապօրինությունների մի տրագիկոմեդիկ դրսևորում էլ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին ոստիկանություն հրավիրելն էր, ինչպես ինքն է ձևակերպում` «ծանոթանալու» նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպում կունենա Պուտինի հետ, հաղորդում է NBC News-ը։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով (Geostat)՝ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 9,790 միլիարդ դոլար, ինչը 13,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2024 թվականին` 8,642 միլիարդ դոլար): Դրանից արտահանումը աճել է 14.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.8 տոկոսով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թե՛ Իրանի, թե՛ ՌԴ-ի համար սպառնալիք են ստեղծում սկզբունքորեն նույն ուժերը, որոնք դեմ են երկրների օրինական շահերի ապահովման գաղափարներին։
Եվրոպական երկրների նախարարները Իրանին կոչ են արել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսել առանց նախապայմանների։ Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ դրա մասին ուղղակի կերպով հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Լեզուն՝ որպես զգայարան, համը՝ որպես զգացողություն, այսպիսով Փաշինյանի պարագայում ունեն առաջնային նշանակություն և ձևավորում են նրա աշխարհայացքն ու վարքագիծը։ Այս պատճառահետևանքային կապը բացատրում է նրա սոցցանցային վերջին սրացումներում արտահայտված երկիմաստ սպառնալիքներից մեկը՝ «պետության համը բերաններդ կմնա»։ Կրկին համ, բերան, այս անգամ՝ առանց լեզվի ու կրկին ուտելու մասին մտածում։
Իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Հայֆայում գտնվող Իսրայելի ՆԳՆ շենքին։
«Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը»հրապարակել է «Եվրոպական ավիացիայի զեկույցը»։
Ըստ Tasnim News-ի՝ Իրանը պնդել է, որ միայն Իսրայելի ագրեսիայի կասեցմամբ կարող է բացվել արդար գործընթացի վրա հիմնված դիվանագիտության ճանապարհը։ Իրանական բանակցային թիմն ընդգծել է, որ Իրանը չի լքել բանակցությունների սեղանը, և որ այս բանակցությունները երկխոսության ավարտ չեն։
Փախստականների համաշխարհային օրը արձանագրենք, որ Արցախի ժողովուրդը փախստական է դարձել իր դեմ իրականացված ցեղասպանական քաղաքականության հետևանքով:
Արդեն վաղուց չկա զարմանալու կամ զայրանալու պատճառ ու պահ։ Սրանք հույզեր են, որոնք սպառվել են… մեզնից խլված հայրենիքների հետ միասին։
Վստահ զգար, սեփական կարողությունների, ուժայինների ու շրջապատի լոյալության հարցում վստահություն ունենար, չէր գնա ակնհայտ խելապակաս քայլերի, որովհետև այդ քայլերը մի կողմից ի ցույց են դնում Նիկոլի անասնական վախերը, մյուս կողմից՝ ավելի մեծ թափ են հաղորդում նրա գահավիժմանը։
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Արմեն Դանիելյանին ու արդեն իսկ Վերաքննիչ դատարանից հաջող կերպով Վճռաբեկ տեղափոխված Ռուբիկ Մխիթարյանին էին խիստ պատահականորեն մակագրվում 2018թ.-ից հետո բոլոր ընդդիմադիր գործիչների կալանքի վերաբերյալ գործերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ազգային անվտանգության խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Իրանին։
«Ներկայումս վերոնշյալ անձինք տեղափոխվել են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում, և իրականացվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար»,- հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու մասին Իսրայելի սպառնալիքները չեն իրականանա։
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Փաշինյանի ընդունելության ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունները, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։
Հունիսի 17-ին, երբ տեղի ունեցավ փաշինյանական ոստիկանության ասպատակությունը ռուսաստանաբնակ հայ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի երևանյան առանձնատան վրա և շուրջ 4 տասնյակ մարդու, ոտք ու ձեռք կոտրելով, բերման ենթարկեցին, նրանք միայնակ չէին. Սամվել Կարապետյանի առանձնատան մոտից «բերման ենթարկվեցին» նաև նրա ընտանիքի անդամների, ազգականների, հարազատների ու աջակիցների մեքենաները:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում միջանկյալ տեղեկություններ հայտնեց այսօր իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների ձերբակալություններից։
«Ամեն նոր բռնությամբ, ամեն նոր ապօրինությամբ, ամեն նոր զոռբայությամբ Նիկոլ Փաշինյանն այրում է իշխանությունից քաղաքակիրթ հեռանալու կամուրջները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ներքաղաքական լարված իրադրությանն ու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցին Թուրքիա: