ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը փոխել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ Իրանը կարող է միջուկային զենք արտադրել մի քանի շաբաթվա ընթացքում՝ փոխելով իր նախկին դիրքորոշումը, որով նա վստահեցնում էր, թե Թեհրանը չի ձգտում ստեղծել նման զինատեսակ։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Գաբարդի հայտարարությունն արվում է ամիսներ անց այն բանից հետո, երբ նա մարտին Կոնգրեսում ցուցմունք էր տվել, որ Իրանը ունի համապատասխան նյութերի պաշար, սակայն այդ պահին զենք չէր ստեղծում։

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը նշել է, որ իր այդ հայտարարությունները խեղաթյուրել են որոշ լրատվամիջոցներ։

Գաբարդի դիրքորոշման փոփոխությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե նա սխալվել է, և ըստ հետախուզության՝ Իրանը ունի մեծ քանակությամբ նյութ և կարող է ունենալ միջուկային զենք մի քանի ամսվա ընթացքում։

Իրանի իշխանությունները կրկին վերահաստատել են, որ իրենց միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ և երբեք նպատակ չի ունեցել ստեղծել միջուկային զենք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30