«Փաստացի, սա Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը Թուրքիայի աջակցության մասին վկայող հերթական փաստն է». Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած The Middle East Eye պարբերականի լրագրող Ռագըփ Սոյլուն, հղում անելով Անկարայի անանուն աղբյուրներին, նշում է, որ թուրքական կողմի որոշ ներկայացուցիչներ առաջարկում են Ադրբեջանին «ավելի դրական արձագանքել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարի խաղերին»:

Պարբերականը գրում է այդպիսի մոտեցման կարևորության մասին.

«Բաքուն պետք է ավելի բաց լինի Փաշինյանին և խուսափի մաքսիմալիստ դիրքորոշումից` հատկապես հաշվի առնելով փաշինյանի քաղաքական ապագայի անորոշությունը գալիք տարվա ընտրությունների ֆոնին»:

Փաստացի, սա Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը Թուրքիայի աջակցության մասին վկայող հերթական փաստն է, որը առաջիկա ամիսներին էլ ավելի ակնհայտ է դառնալու»:

Տեսանյութեր

Լրահոս