Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ. Արա Աբրահամյան

Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ կառավարությունը սկսում է գործել օրենքից դուրս: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Աբրահամյանի կարծիքով՝ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են միայն այն պատճառով, որ նա աջակցել է եկեղեցուն՝ ի պաշտպանություն Փաշինյանի գործողությունների։

«Նրան մեղադրում են պետությանը սպառնալու մեջ, բայց բոլորը հասկանում են, որ կալանավորումը կապ չունի այն բանի հետ ինչում նրան մեղադրում են՝ Սամվելը շատ հավատարիմ, նորմալ, կանխատեսելի մարդ է։ Նա երբեք վատ բան չի ասել ու չի արել՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Փաշինյանի դեմ»,-ասել է Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը հետապնդում է Կարապետյանին՝ ցույց տալու, որ նա «Հայաստանում կարող է անել այն, ինչ ուզում է»։

Աբրահամյանը նաև հույս է հայտնել, որ իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանին պետք է ազատ արձակել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30