Գերատեսչությունը ցանկանում էր ստուգել՝ արդյոք այդ սենսորը կարող է հայտնաբերել բալիստիկ հրթիռների մեկնարկները:
Առնվազն ութ մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում հինգհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ զարգացնելու ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում առկա համագործակցություն պոտենցիալը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ հանդիպմանը հաստատել է ՇՀԿ-ին միանալու և կազմակերպության աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու Թեհրանի վճռականությունը։
Ֆրանսիայի ամբողջ տարածքում այսօր գործադուլի են դուրս եկել տարբեր ոլորտների աշխատողներ, այդ թվում՝ աղբահանությամբ զբաղվողները, կոմունալ ծառայությունների աշխատողները և գնացքավարները:
«Հայ Ձմեռ Պապ» հիմնադրամի ղեկավար Արմինե Պետրոսյանը համոզված է՝ իշխանությունը շարունակում է իրականացնել իր՝ պետությունը, բանակը, բարոյականությունը, դպրոցը կազմաքանդելու գործը:
Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ծանոթացել կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և առաջիկա ծրագրերին:
Կոնվենցիայի կոմիտեն մշակել և մասնակից պետությունների ստորագրմանն ու վավերացմանն է ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ Լրացուցիչ արձանագրությունը, որով կոնտակտային կետերի գործնական դերն ու նշանակությունը ավելի է կարևորվելու։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 7-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թայբեյի խաղաղ ու կայուն զարգացման համար իրական սպառնալիք են ներկայացնում Թայվանի անջատողականները:
Այսպիսով ԱԺ նախագահը կարգադրել է կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել 60 հազար դրամի չափով:
Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները պետք է ամրապնդվեն աշխարհում աճող անկայունության ֆոնին, կարծում է Ցին Գանը։
Միասնականությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա հաղթահարել մարտահրավերները. Ռուբեն Վարդանյան
ԱՄՆ մայրաքաղաքում նա կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ։
Քաղաքական մեկնաբան Լիլիթ Թումանյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե հանրային տրամադրություններն անկումային են, մարդիկ անտարբեր են:
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր հանրային տրամադրություններում անտարբերություն է տեսնում, որը, ըստ նրա, հաջորդել է 2020 թվականի պատերազմին:
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին հարց ուղղեցին փետրվարի 5-ին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած դիվերսիայի վերաբերյալ, սակայն նա հրաժարվեց թեմայի առնչությամբ որևէ հարցի պատասխանել։
«Մեր կյանքը, վստահաբար, բաժանվել է մինչև 2020 թ. և 2020 թվականից այս կողմ: Այն իրողությունը, որում ապրում էինք մինչև 2020 թվականը, այլևս որևէ մեկի համար նույնը չէ,- «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ արձանագրելով նաև, որ այս պահին չի նվազել հայրենիքը կորցնելու վտանգը,- Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հասկանալի էր՝ սա հայրենիքը կորցնելու գործընթացի վերջը չէ»:
Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով «Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից» հարցին՝ հիշեցրեց հայտնի արտահայտությունը՝ երբ լռում է դիվանագիտությունը, սկսում են հնչել թնդանոթները:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 7-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը չի փոշմանել, որ ընտրել է քաղաքացի մնալու ճանապարհը՝ հակառակ կոմֆորտում տեղավորվելու հնարավորությանը:
Զինծառայողներն ընդհարման մեջ չեն մտել ցուցարարների հետ և շարժվել են դեպի գետը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հարցեր:
Հայաստանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հատել էր սև ռեկորդակրի բոլոր սահմանները տարածաշրջանում և աշխարհում՝ մահացության ամենաբարձր ցուցանիշով և հիվանդացություններով։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ Մարկ Միլիի Ռոժավա կատարած այցի (Սիրիայի հյուսիս) կապակցությամբ բացատրություններ տալու համար կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։
Ստորգետնյա ցնցումները Թուրքիայում չեն դադարում։ Սիրիային սահմանակից հարավարևելյան Հաթայը նահանգը կրկին ցնցվել է։
168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ասաց, որ դժբախտաբար ՀՀ առաջին իշխանությունները փորձում էին այն ժամանակ էլ ինտեգրացիոն քաղաքականություն տանել, հաշտեցնել։
ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկել. Էդուարդ Շարմազանով
Մոսկվայի այլընտրանքն Անկարան է. Էդուարդ Շարմազանով
Վարչապետ չլինեիր, չագուճի պոչն էլ ձեռքդ չէին տա. Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի