Բաժիններ՝

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

2025 թվականի սեպտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:

Ինչպես տեղեկանում ենք «Հայփոստ»-ի տարածած հաղորդագրությունից, 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ ականավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանը (1825-1987թթ.)՝ երաժշտական նոտաների խորապատկերին:

Նամականիշի վրա առկա են նաև «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՃԵՄՅԱՆ» և «ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 02 սեպտեմբերի 2025թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 10 000 հ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս