ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 7-ին ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Արմեն Գրիգորյանը հույս է հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ զարգացնելու ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում առկա համագործակցություն պոտենցիալը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031