Մենք կանգնած ենք իշխանական հրեշի բաց երախի առաջ, որը ասում է՝ կուլ եմ տալու. Արմինե Պետրոսյան

«Հայ Ձմեռ Պապ» հիմնադրամի ղեկավար Արմինե Պետրոսյանը համոզված է՝ իշխանությունը շարունակում է իրականացնել իր՝ պետությունը, բանակը, բարոյականությունը, դպրոցը կազմաքանդելու գործը:

«Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ նա մանրամասնեց. «Մենք կանգնած ենք իշխանական ահռելի հրեշի երախի առաջ, որն ասում է՝ կուլ եմ տալու, համակերպվեք: Այդպես չի լինելու, իհարկե, շարունակելու ենք պայքարել: Եվ ես կարծում եմ, որ այսօր մենք արժանապատվություն վերագտնելու ծրագրերով, մտքերով, հոգեբանությամբ նորանալու խնդիր ունենք: Մենք ունենք այլընտրանքային մտածողության, լավատեսությունն արթնացնելու, առաջ գնալու, մեր երկրին տեր կանգնելու լուրջ ծրագրի կարիք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031