Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հուշարձանների հիմնովին ոչնչացումը շարունակվում է։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելուց հետո, ադրբեջանական սոցհարթակներում օգտատերերն արդեն խոսում են Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը քանդելու մասին։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ԱՄՆ-Իրան հակամարտության մեկնարկից ի վեր Բրիտանիայում բենզինի գինն աճել է 25 տոկոս․ մեկ լիտրն այժմ վաճառվում է 2․13 եվրոյով։
Հյուսիսային Կորեայում բացվել է հիշատակի թանգարան՝ նվիրված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից կռվելիս զոհված կորեացի զինվորների հիշատակին։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ենթադրել է, որ Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում իր տարածքների մի մասը կարող է մնալ Կիևի վերահսկողությունից դուրս։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նա նման զիջումները կապել է Եվրամիությանը երկրի անդամակցության հեռանկարների հետ։
Իրանը նվաստացնում է Միացյալ Նահանգներին, իսկ նրանց հակամարտությունը դժվար թե շուտով ավարտվի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը,գրում է DW-ն։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության պահպանողականները պատրաստվում են «կոշտ խնդրագիր» ներկայացնել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ բիզնեսի զարգացումը զսպելու պատճառով։ Այս մասին ապրիլի 27-ին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
30 տարի Ալիևը չկարողացավ ձերբակալել Կանդազին, ՀՀ իշխանություններն արեցին. Արեգա Հովսեփյան
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պաշտոնանկ է արել ռադիացիոն և քիմիական անվտանգության վարչության պետ Էնդրյու Հագին։ Պատճառը ժամադրությունների հավելվածով ծանոթացած կնոջը պետական գաղտնիքներ փոխանցելու մասին լուրերն են։ Այս մասին հայտարարել է Հեգսեթը։
«Հիմա պետությունը չի կարող հրաժարվել, մենք, իհարկե, չգիտենք, թե ինչպիսին կլինի դատարանի մոտեցումը։ Նշեմ, որ Եվրոպական դատարանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում այն գործերին, որոնք իրավական արժեք ունեն և որոնք կարող են ողջ եվրոպական տարածաշրջանում ազդեցություն թողնել։ Կարծում եմ՝ նման բնույթ ունեցող գործերը հենց այս կատեգորիայի մեջ են»։
Նա նաև նշել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է վերադառնա ներազգային երկխոսությանը և չեղարկի «Հեզբոլլահի» զինված թևն արգելող որոշումը, որն, ըստ նրա, դիմակայում է իսրայելական ագրեսիային։
Առաջիկա մեկ օրվա ընթացքում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև:
Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում գտնվող Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը թմկահարում է այն թեզը, որ սահմանին խաղաղ է, «ներքին թշնամին»՝ խժռում է երիտասարդ կյանքեր:
Պարբերականը մանրամասնում է, որ ԱՄՆ առաջնորդը նախատեսում է «քննարկել բանակցություններում ստեղծված անելանելի դրությունն ու պատերազմում հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները»:
Նավթի գները բարձրանում են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության պատճառով։
Իշխող քաղաքական ուժի քարոզչական ողջ խոսույթը հիմնված է «նախկինների», «նախկինում գործող կարգերին վերադարձ չի լինելու» թեզի վրա, մինչդեռ իրենք, «նախկինների» համեմատ կառավարման արդյունավետության շատ ավելի ցածր մակարդակով, իրենց իսկ կառավարման մեթոդներով սահուն վերադառնում են այդ անցյալին։
Կառավարության խոսքով, համաձայնագիրը լրացնում է այն համատեղ հռչակագիրը, որն ավելի վաղ ստորագրվել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Վոլոդիմիր Զելենսկու կողմից։
«1915թ. 2-րդ կամ 3-րդ շաբաթն էր, և Այնթափում բնակվող 12-ամյա մեծ հայրս տեսնում է, որ Մարաշից ընտանիքներ են գալիս. 100 ընտանիք, 200 ընտանիք, 1000 ընտանիք… Մեծ հորս հայրը կոշկակար էր, և կոշկակարներով միավորվում են ու սկսում ջրի համար կաշվից տոպրակներ սարքել ու բաժանել մարաշցի ընտանիքներին…
Սթարմերը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն բան կանի՝ աջակցելու աշխատավորներին Իրանի դեմ պատերազմով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում։
Ընդունված փաստաթղթերի համաձայն՝ Միության անդամ պետություններն ինքնուրույն կորոշեն իրենց տարածքներում մակնշման սահմանման ժամկետները և կարգը։
Աննա Հակոբյանը մեղադրում է Դանիել Իոաննիսյանին իր իրավունքների խախտման համար, պատրաստվում է նրա դեմ հայցեր ներկայացնել և ոչ միայն․ Փաշինյանի կինն իր փաստաբանական թիմին խնդրել է նաև դիտարկել «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հեղինակությանը, գործարար համբավին հասցրած վնասները հատուցելու պահանջով։
Ինչպես հստակեցնում է պարբերականը, այս որոշման իրականացման համար Պակիստանի դաշնային կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի «Իմպորտի և էքսպորտի վերահսկողության մասին» օրենքում՝ դրանով իսկ ապահովելով տարանցիկ համաձայնագրի իրավական հիմքը։
ԱՄՆ-ն բավարարել է Ֆիլիպինների խնդրանքը՝ երկարաձգելու ռուսական նավթ և նավթամթերք գնելու թույլտվությունը: Այս մասին հայտնում է երկրի էներգետիկայի վարչությունը։
«Տիկի՛ն Հակոբյան, որպես բարի խորհուրդ՝ առհասարակ, մարդկանց հետ խոսելուց ձգտեք զսպել ձեր զզվանքը, անթաքույց զզվանքը բոլորի նկատմամբ։ Դուք, վերջապես, այն կապտարյուն, զտարյուն, ազնվական ցեղից չեք, որ մնացածս էլ՝ նվաստներ․․․»,- Աննա Հակոբյանի «հրատապ ասուլիսին» այսպես է արձագանքում իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդյունաբերության, տրանսպորտի և այլ ուղղություններով համագործակցության խորացման հարցերին։
Նա նշել է, որ երկիրն առերեսվում է աննախադեպ մարտահրավերների ու ռիսկերի և պետք է դրանք արժանապատվորեն հաղթահարի, սակայն չի կարելի կենտրոնանալ միայն արգելքների վրա։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչները մեկնել են Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ձախողված գործողության համար մեղադրել երկրի Զինված ուժերին (ՑԱԽԱԼ)։ Այս մասին հայտնում է Israel Hayom (IH) պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ՌԴ ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին՝ Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիխ Կիզևետերի (ՔԴՄ) և Ռուսաստանում արգելված «Իչկերիայի Չեչնիական Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ահմեդ Զակաևի՝ Կիևում կայացած հանդիպման կապակցությամբ։
Առնվազն վեց պակիստանցի զինծառայող է զոհվել Քանդահար նահանգում աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ: Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։