Սիցիլիայում բնիկ ժողովրդին ավելի լավ է ամենավերջին հայհոյանքը տաս, քան ասես` «Ոստիկան». սրա մասին գիտեն բոլորը, բայց այս ավանդույթը Սիցիլիայում շատ լուրջ քաղաքական պատճառահետևանքային կապեր ունի: 1900-ականների սկզբին` անգամ մինչև Մուսոլինիի իշխանությունը, Իտալիայում ոստիկանների կողմից իշխանությունների ապօրինի հրամանները կատարելու պատճառով վերջիններիս նկատմամբ հանրային մեծ անվստահություն և ատելություն էր կուտակվում:
Հայաստանում 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն 12 հայց է ուղարկել դատարան, վարչությունը դեռ ուսումնասիրում է 330 գործ: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը Ապօրինի գույքի վերադարձ եւ անցումային արդարադատություն. դասեր եւ մարտահրավերներ» կլոր-սեղան քննարկմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանի և Թուրքիայի միջև ստորագրվել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։ Թուրքիայի և Իրանի նախագահները պաշտոնական հանդիպումներից և փաստաթղթերի ստորագրումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: […]
«Ասեցի՝ օրինակ, քաղաքական պայքարը ևս կարող է զոհեր պահանջել, բերեցի իռլանդական հանրապետական բանակի քաղաքական առաջնորդների օրինակը, որոնք ձերբակալվել էին Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից և բանտում հացադուլ էին հայտարարել: Արմենն ասեց՝ հետաքրքիր է, ես այդ պատմությունը գիտեմ:
Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում Անկարային նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուց:
Արմեն Գրիգորյանի անվան ազատ քաղաքացու մրցանակ ենք սահմանելու. Հովհաննես Գալստյան. ՈՒՂԻՂ
ԵՄ-ն ասում է՝ ապրեք հայեր, բայց մենք Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագիր ենք կնքում. Արմեն Աշոտյան
Ի՞նչ են փոխանցել Բայրամով-Միրզոյան հանդիպումը կազմակերպած վրաց գործընկերները Արմեն Աշոտյանին
«ՀՀ ԱԳ նախարար կոչվածը Թիֆլիսում անգամ ռիսկ չի արել խոսել Արցախի ժողովրդի ինքորոշման մասին». Արմեն Աշոտյան
Այնուհետև գովերգել է ագրեսիայի իր վերջին ակտը, որը ձեռնարկել է Արցախի նկատմամբ 2020 թ. աշնանը և կոչ արել դադարեցնել քննադատություններն Ադրբեջանի հասցեին:
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մերօրյա մանկուրտները․․․ Վերջին տարիներին այնքան դավաճանական խոսքեր էի լսել, որ կարծես կորցրել էի զարմանալու ունակությունը։ Բայց կարդալով անվտանգության խորհրդի քարտուղար կոչված Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, հերթական անգամ ․․․ ոչ այնքան զարմացա, որքան ինձ համակեց հայ լինելու ամոթի զգացումը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալը, ծնված լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսինն է ԱՄՆ դերակատարումն այս գործընթացում՝ Փրայսը նշել է. «Մենք ակտիվ դերակատարում ունենք: Մենք մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ՝ այդ թվում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել տևական, համապարփակ խաղաղություն»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
«Միրզոյանն ու Բայրամովը մի հարցում 100 տոկոսով համակարծիք են եղել․ Հայաստանում ընդդիմության բերանը պետք է փորձել փակել»․ Աշոտյան․ ՈՒՂԻՂ
«Ո՞վ եք Դուք, պարոն Աբազյան, և ամբողջ երկիրն օկուպացրած խունտան». Նաիրա Մելիքյան․ ՈԻՂԻՂ
Թեհրանում Իրանի և Թուրքիայի առաջնորդներ Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկն է Իրան: Նրան Սադաբադ պալատում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հասկանում ենք, չէ՞, որ այս պայմաններում թեկուզ պատգամավոր, բայց ընդդիմադիր գործչի համար, նաև ում Ադրբեջանն ու Թուրքիան անվանում են ռևանշիստ ու ազգայնական, անվտանգություն չի լինի Բաքվում։
«Մարդիկ կան իրենց համար մեկ է՝ իրենց գյուղի սահմաններից դուրս տարածք կհանձնեն թե՞ չէ». Արշակ Զաքարյան ՈՒՂԻՂ
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց «Սիլվայի գործով» հերթական դատական նիստը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիցիլիացուն ավելի լավ է մայր հայհոյես, քան ասես՝ «Ոստիկան» (միլիցա), սրա մասին գիտեն բոլորը ու սա Սիցիլիայում շատ կոնկրետ քաղաքական պատճառներ ունի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 25-ին քառօրյա այց է կատարելու Լատինական Ամերիկա։ Նա լինելու է Մեքսիկայում, Վենեսուելայում և Արգենտինայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխթար Թիլեուբերդին հանդիպել է Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ պայմանավորված եղանակային պայմաններով` նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են։
«Ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձի զգալի մասը պահվում է». Գեղամ Մանուկյան
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
77 ուղեւորներով մարդատար նավը խորտակվել է Ինդոնեզիայի արեւելյան ափերի մոտ: Ինչպես հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ազգային որոնողա-փրկարարական վարչության ներկայացուցչին, 13 մարդ անհայտ կորել է։
Ստացվում է, որ ենիչերիների կորպուսի վերացումից երկու հարյուր տարի էլ անց կոլլեկտիվ ստրկությունը հնարավոր է՝ ավելին, այն «դատաիրավական» բարեփոխումների ճոռոմ անվան տակ, միջազգային դրամաշնորհներով և տեխնիկական աջակցությամբ, վարպետորեն իրականացվել է «հաղթանակած ժողովրդավարության» թագավորությունում։
«Լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտությունը պարոն Սիմոնյանը պայմանավորել է այն հանգամանքով, որ Հանձնաժողովը թիրախավորել է իրեն՝ քաղաքական նպատակներով խմբային շահերից ելնելով, և դրա համար է հետապնդում իրականացնում նրա նկատմամբ: Միևնույն ժամանակ նշում է, որ անհրաժեշտ է վեթինգ իրականացնել, ու դա սկսել դատավոր անդամներից: Կոնկրետ նշում է հանձնաժողովի մեկ անդամի, չեմ կարող ասել՝ ում: Ես կարող եմ վերագրել ինձ: Եվ ինքն ըստ էության ոչ թե հերքում է խախտման փաստը, այլ ընտրել է «կեղտոտ» մարտավարություն՝ զրպարտելով հանձնաժողովի անդամին: Ցավում եմ իր համար, որ ինքն իջել է այդ աստիճան»,- ասաց Սերգեյ Մարաբյանը:
«Իշխանությունը մի օր ասելու է՝ եթե այսպես չանեիք, ապա ստիպված Երևանը պետք է տայինք». Քրիստինե Վարդանյան