Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով. Դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց «Սիլվայի գործով» հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ այս գործով որպես մեղադրյալներ են անցնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ, այժմ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Նիստը, սակայն, տեղի չունեցավ. այն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը, քանի որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին նախագահի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ  տեղեկացրեց, որ օգոստոսի 2-23-ը գտնվելու է արձակուրդում, և խնդրեց այդ ընթացքում դատական նիստ չնշանակել։ Իսկ օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ արձակուրդ է մեկնում դատավոր Աննա Դանիբեկյանը։ Ըստ ամենայնի, այս գործով դատական հաջորդ նիստի մասին կծանուցվի լրացուցիչ:

Տեսանյութեր

Լրահոս