Հանրահավաքի օրն ու ժամը փոխվել է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ պայմանավորված եղանակային պայմաններով` նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են։
«Սիրելի հայրենակիցներ, մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:
Մենք քննարկել ենք այդ առաջարկը և որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:
Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։
Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուրբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։
Աստծով, ոգով, մինչև վե՛րջ»։