Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը հուլիսի 11-ին ունեցած հեռախոսազրույցում համաձայնվել են կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները եւ հետագա քայլեր ձեռնարկել: Միանշանակ է, որ մենք հավատարիմ ենք մնալու այդ պայմանավորվածություններին, մանավանդ որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան, թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը, թե՛ ԵՄ-ն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Օսական RES գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը երկկողմանի համաձայնագրի շրջանակներում կրկին զինտեխնիկա է սկսել մատակարարել Ցխինվալիին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ կազմակերպված արշավի մասին։
Բլոգեր Միքայել Բադալյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն:Այս մասին հայտնել է ինքը՝ Միքայել Բադալյանը Telegram-ի իր ալիքում։ Նրա փոխանցմամբ՝ իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին՝ նրա խոսքերով «հերթական հակառուսական ցույցը ճնշելու» համար։
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքը երկիր։ «ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ օգնություն ցուցաբերել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում եւ դրա շրջակայքում, քանի որ նրանց մուտքը սահմանափակ է»:
#ՀԻՄԱ. Դիմադրություն շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂ
Վերջին ամիսների ընթացքում ինձ մոտ նկատվել են ճնշման պարբերական տատանումներ, որի պատճառով միշտ ինքնազգացողությունս վատացել է, բայց ՔԿՀ-ի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ վիճակս կարգավորվել է։ Վերջին օրերին կրկին եղել են կրիտիկական սրացումներ, ինչի պատճառով տեղափոխվել եմ քաղաքացիական հիվանդանոց։
«Մենք 1991 թվականին բոլոր այդ գործընթացներն իրականացրել ենք՝ անկախության հռչակագիրն ու հանրաքվեն եղել են։ Վերջին 30 տարիների ընթացքում մենք այդ պայքարն ենք առաջ տարել։ Մեր այդ պայքարը շարունակելու ենք՝ ազգերի ինքնորոշման իրավունքն իրացնելով։ Այսինքն՝ ցանկացած կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմից դուրս»,- եզրափակեց Արթուր Հարությունյանը։
Իրանի Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ «Թուրքիայի ամբարտակաշինության հետևանքներն Իրանի շրջակա միջավայրի անվտանգության վրա» խորագրով քննարկում են անցկացրել:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։
Ալժիրը, Նիգերիան եւ Նիգերն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Անդրսահարական գազատարի նախագծի աշխատանքի վերսկսում: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է Algeria Press Service գործակալությունը:
Հուլիսի 29-ին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն այցելելու է Թուրքիա։ Մայրաքաղաք Անկարա գնալուց առաջ նա Ստամբուլում հանդիպելու է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։
«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին Ազգային անվտանգության ծառայության հեղինակած նախագծի հանրային հարթակում քննարկման ժամկետն այսօր ավարտվել է:
«Ի՞նչ կարող ենք անել, կրակոցների դեպքում, ապաստարաններ ունենք, երեխաներին տեղափոխում ենք ապաստարան։ Աշակերտներն արդեն նման դեպքերում ինքնակազմակերպվում են, այսինքն՝ ամեն վայրկյան ամեն ինչի պատրաստ են, և սա լավ է»,- նշեց Էդիկ Բադասյանը։
Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են Առլեն անունով հայ երիտասարդի վրա։ Միջադեպի մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի Ազգային ժողովի (Միլլի Մեջլիս) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ հարձակման պատճառը որակելով «ռասիստական»։
Թուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել CNN International հեռաուստալիքին, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ ստեղծված իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Վրաստանն Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում Ուկրաինայի պետականության օրվա կապակցությամբ գրել է, որ Ուկրաինայի ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր ուժը, որը հիմնված է տոկունության և միասնության վրա, երբ հարձակման է ենթարկվում:
«Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» մենք մեր աչքերով տեսնելու ենք». Ռաֆիկ Անդրեասյան
«ՏԻՄ-եր չկան արդեն, տապանաքարը դրված է. հնարավոր չէ կառավարել 19 գյուղ». Ռաֆիկ Անդրեասյան
««Գորշ գայլերը» զավթել են թե մեր Խորհրդարանը, թե Կառավարությունը». Ռաֆիկ Անդրեասյան
Այսօր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ դատական նիստի օրն է: Վերջինս այս պահին ազատության մեջ է: Դատական նիստը, սակայն, հետաձգվեց. Ավետիք Չալաբյանը ճնշման խնդիր ունի:
Մեր հարկերից գոյացող պետական բյուջեն ծառայեցվում է ընդդիմությանը ճնշելուն. Ռաֆիկ Անդրեասյան. ՈՒՂԻՂ
Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ դատական նիստը: Ավետիք Չալաբյանը թեպետ մասնակցում է դատական նիստին, սակայն ըստ վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանի՝ ունի առողջական խնդիրներ:
Մառնեուլիում կրակոցներ են հնչել հարսանեկան արարողությանը մասնակցող մեքենաներից։ «Մթավարի արխի» հեռուստաալիքով դեպքի վերաբերյալ տեսանյութի հեռարձակումից հետո Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել, բացահայտել հանցագործներին և առգրավել նրանց զենքերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այո, սա քաղաքական հետապնդում է իմ ու ընտանիքիս նկատմամբ. դրանում ոչ մի կասկած չկա. Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Նորվեգիան Ուկրաինային է մատակարարել իտալական արտադրության 14 IVECO LAV III պարեկային զրահապատ ավտոմոբիլներ: Այս մասին հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը (ՊՆ):
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի և Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլա Շահիդը Հայաստան կատարած այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: