
Վատիկանից կվերադառնամ այսօր, Աննայի այցն ավելի երկար կտևի. Փաշինյան

Կարճատև աշխատանքային այցով կլինեմ Վատիկանում, կվերադառնամ այսօր»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Աննայի այցը ավելի երկար կտևի»,- հավելել է նա։
Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ նրանք իրենց հետ Վատիկան են տարել նաև իրենց փոքր դստերը։