
Ադրբեջանը պաշտպանության վրա կծախսի 5 միլիարդ դոլար

Ադրբեջանը հաջորդ տարի պաշտպանության ու անվտանգության վրա կծախսի 8 մլրդ 396 մլն մանաթ (5 միլիարդ դոլար), հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայություն:
Այս մասին նշվում է պետբյուջեի նախագծում։ Սկզբում այդ ծախսերը նախատեսված էին 6 մլրդ 658 մլն մանաթի չափով։