Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին:

Նշենք, որ խոսքը Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մասին է:

168․amգրել էր, որ տևական ժամանակ ակտիվ քննարկվում էր այն, որ հայկական, այդ թվում՝ արցախյան կողմը համաձայնել է Բերձոր (Լաչին) քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը՝ նոր այլընտրանքային ճանապարհի կամ միջանցքի պատրաստ լինելուց հետո:

168.am-ի՝ Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ, Բերձոր քաղաքի և նշված երկու գյուղերի հանձնման գործընթացը մոտ մեկ տարի կտևի, քանի որ ՀՀ հատվածում դեռ ճանապարհը չկա, և ադրբեջանական կողմի կառուցվող ճանապարհը ՀՀ հատվածում «դեմ է առնելու բլուրների»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս