«Առլենին հա՞յ լինելու համար են ծեծել»․ Կարո Փայլանն ահազանգում է՝ Թուրքիայում հայազգի երիտասարդի վրա են հարձակվել

Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են Առլեն անունով հայ երիտասարդի վրա։ Միջադեպի մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի Ազգային ժողովի (Միլլի Մեջլիս) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ հարձակման պատճառը որակելով «ռասիստական»։

«Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ Առլենինч սպանելու նպատակով, իսկ մեղավորները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինձ ստիպում է կասկածել, որ կատարվածը ատելության հիմքով հանցագործություն է։ Առլենին հայ լինելու համա՞ր են ծեծել»,- գրել է Փայլանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031