
Նորվեգիայի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինային IVECO LAV III զրահամեքենաներ է մատակարարելու մասին

Նորվեգիան Ուկրաինային է մատակարարել իտալական արտադրության 14 IVECO LAV III պարեկային զրահապատ ավտոմոբիլներ: Այս մասին հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը (ՊՆ):
«Կառավարությունը մշտապես գնահատում է հնարավորությունները Կիեւին լրացուցիչ օժանդակության համար»,- հայտարարել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյոռն Արիլդ Գրամը:
Նախարարության տվյալներով՝այդ տիպի ավտոմոբիլներն ունեն բարձր շարժունակություն եւ պաշտպանության լավ մակարդակ:
Ավելի վաղ Նորվեգիան Ուկրաինային է հանձնել 22 Մ109 ինքնագնաց հրետանային կայանքներ, 100 Mistral զենիթա-հրթիռային համաիրներ, 4000 հակատանկայն նռնականետեր, ինչպես նաեւ բարձր ճշգրտության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Ինչպես հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Բյոռն Արիլդ Գրամը, Ուկրաինային «անհրաժեշտ է ավելի շատ զենք մատկարարել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: