Ալեն Սիմոնյանը Վիետնամում է

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամի խորհրդարանի ղեկավար Չան Թհան Մանի հրավերով նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ։ Այս մասին հայտնել է Վիետնամի VNA գործակալությունը։ 

Ալեն Սիմոնյանի այցը Վիետնամ կշարունակվի մինչև նոյեմբերի 23-ը։ 

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այցին՝ վիետնամական Vietnamnews-ը նշում է, որ Հայաստանի ու Վիետնամի միջև երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությունը դրական նշաններ է սկսել ցույց տալ Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագրի  շնորհիվ։

Նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի ու Վիետնամի միջև առևտուրը հասել է 62․6 միլիոն դոլարի, ինչը 469 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից, իսկ 2023 թվականին հասել է 342 միլիոն դոլարի, ինչն իր հերթին 516 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930