ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման մեջ մեղցադրվող Սուրեն Մանուկյանը կալանավորվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:
Գյուղի տարեցների խոսքով, ժամանակին Կարծախը շրջանի ամենամեծ գյուղն էր, որտեղ մեծ եկեղեցի էր գործում։ Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու կառուցումը սկսվել է 1880-ական թվականների վերջերին, հին եկեղեցու տեղում։ Գրավոր աղբյուրները վկայում են, որ գյուղացիները եկեղեցու շինարարության համար 21 կմ հեռավորությունից քար են հասցրել գյուղ։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ «պատահական» հեղաշրջումներ, բեմադրած հեղափոխությունների միջով, պատերազմներով անցած, ինքիշխանություն կորցնելու գործընթացներում գտնվող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ, ապա ցանցերում ֆոտոներ են հայտնվում… Արցախ, ՀՀ, Կիև… միգուցե այլ վայրերից էլ կան, դեռ չեմ գտել… Սա տեխնոլոգիա է, որի իմաստն ու բովանդակությունը, հոգեբանական ինչ որ […]
Հարց Հայաստանի ԱԱԾ, ոստիկանության պետերին, գլխավոր դատախազին, քպ-ական պատգամավորներին և նախարարներին:
Մի բան էլ՝ մի եղեք անասուն, մի քիչ մտածեք, քանի որ անասունին վերջում մորթում են, իսկ մտածելով՝ դուք դեռ շանս կարող եք ունենալ պայքարելու, հետևաբար՝ ապրելու:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Ամեն հաջորդ օր նախորդից ավելի ծանր դրության մեջ ա դնում մեր երկիրը, իսկ մենք կա՛մ քայլում ենք, կա՛մ հազար կաշի փոխածների պղտորած ջուրն ենք փորձում բյուրեղացնել: Ես ու իմ նման մի 100 մարդ (միգուցե 50) կարանք փաստերով ասենք, թե ի՞նչ էինք անում 2018-ին, ինչպես էինք՝ երբեք չլինելով «նախկին» կռվում ու «պատժվում» դրա համար, իսկ էսօրվա ջուր պղտորողների մեծ մասն էդ ժամանակ…. հպարտ քաղաքացի էին:
Վրաստանի հետ առևտրային բավականին սերտ հարաբերություններ ունեցող Թուրքիայում նկատվում է բարձր գնաճ։ Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 73,5 տոկոսի, իսկ ամառվա առաջին ամիսներին՝ 78,6 տոկոսի։ Գրեթե 80 տոկոս գնաճը այս երկրի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 24 տարվա ընթացքում։ Թե ինչպես կանդրադառնա գնաճը Վրաստանի վրա, պարզաբանում են փորձագետները․
Օգոստոսի 15-ին, երկուշաբթի, ժամը 12-ին, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ընդդեմ Արցախում, մասնավորապես Բերձորում, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության արդյունքում տեղի ունեցող էթնիկ զտումների:
Հոդվածում ասվում է, որ Բալթյան և Արևելյան Եվրոպայի պաշտոնյաները կոչ են արել Վաշինգտոնին մեծացնել պաշտպանական արտադրությունը՝ ավելի վաղ կնքված պաշտպանական պայմանագրերի իրագործումն արագացնելու համար։
Թուրքիայում գործող «Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է կենտրոնի վերջին սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։
Աչքովս ընկավ մի հարցազրույց,որտեղ ասվում էր ՝ 2018-ի «հեղափոխությունը թատրոն էր,որը նախկիններն էին կազմակերպել»։
Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում առնվազն 1014 բանվոր է մահացել, որից 169-ը միայն հուլիսին։
Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ինքը Խաչատրյանն ու կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները կստանան իրենց ստաժի հավելավճար՝ աշխատավարձի դրուքաչափի 100 տոկոսի չափով, և սա՝ այն դեպքում, երբ, ըստ Գլխավոր դատախազության, Սասուն Խաչատրյանի նշանակումից ի վեր այդ կառույցը չի քննել գեթ մեկ կոռուպցիոն գործ, որի քննության ընթացքում կատարած աշխատանքը բավարարում է հավելում տրամադրելու օրենքով սահմանված պայմաններին։
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ից սկսած ես էլ ոչ մի բանի վրա չէի զարմանում, բայց հիմա գիտե՞ք ինչի վրա եմ սկսել զարմանալ, զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր կյանքում մի դասարան աշակերտ չեն կառավարել, բայց տեղին ու անտեղի իրար հերթ չտալով, առիթը բաց չթողնելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին են քննադատում, բա […]
ՀՀԿ ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանի կարծիքով՝ 2018թ.-ից հետո ուսանողությունը հիասթափված է, դրա համար ավելի ակտիվ չեն մասնակցում տարբեր ակցիաների:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող Լևոն Ջավախյանն է:
Վրաստանում շարունակում են արդիական մնալ այնպիսի խնդիրներ, որոնք բնակչությանը զրկում են լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Այս խնդիրները, թերևս, ավելի ակնառու են շրջաններում, համայնքներում և հատկապես սահմանամերձ տարածքներում:
Այսօրվա իրադրությունը ճիշտ գնահատելու և վերլուծելու համար պետք է անդրադառնալ մեր պատմությանը, իսկ այն ապացուցում է, որ բարդ կյանքն առաջացնում է գոյատևման հզոր հոգեբանական մեխանիզմներ, այդ պատճառով հայերս արտակարգ լավ ենք հարմարվում ամեն ինչին։ Անկախ նրանից՝ հայը երկրագնդի որ մասում է գտնվում, միանգամից հարմարվում է իրավիճակին, իսկ օրինապաշտ հայերն ավելի լավ են ապրում։ Այն ազգերը, որոնք ծանր պատմություն ունեն, ստիպված ձևավորել են հոգեբանական այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են նրա գոյատևումը։
Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմունիկացիա, որն ունեն Իրանի միջոցով, այլ պետք է այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապես իրենց տիրապետության տակ վերցնելու համար:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, երբ իշխանության ներկայացուցիչները 44-օրյա պատերազմում ունեցած պարտության համար մեղադրում են այս կամ այն գերատեսչությանը, այս կամ այն անձին, նշանակում է՝ նրանք չեն հասկանում, որ պատերազմը վարում է պետությունը՝ իր ամբողջ կառավարման համակարգով: Եթե հասկանում են, ապա ականատես ենք իշխանությունների՝ իրենց վրայից սլաքներն այլ ուղղությամբ տանելու գործընթացի:
«Քանի այս իշխանությունները ղեկին են, Լաչինն էլ կտանք, Սյունիքն էլ, Գեղարքունիքն էլ, Տավուշն էլ, Տիգրանաշենն էլ…»,- Արցախում հերթական զիջումների մասին 168.am-ի հարցադրումներին այսպես արձագանքեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հնարավոր է համարել Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպայի հետ կապող գազատարի կառուցումը՝ շրջանցելով Ֆրանսիայի տարածքը: Այս մասին հայտնում է Observador պարբերականը:
Հրանը Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի օր է IAEA (МАГАТЭ) խառնվել է իրար, նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստ է գումարվել: Բոլորը քննարկում են Զապորոժյայի ԱԷԿ-ի շուրջ հասունացող վտանգը, ՄԱԿ-ում ՌԴ ԱԽ մշտական ներկայացուցիչ Նեբենզայը նույնիսկ որոշակի ցուցանիշներ ու ենթդարյալ արդյունքներ հրապարակեց, որոնք այդքան էլ հուսադրող չէին: Սակայն, հարցը այլ բանի մասին է:
Խաղաղության, հզորացում և բարեկեցություն ենք բերելու մեր երկրին ու ժողովրդին։
Ըստ գործակալության՝ բնակեցման գործընթացի նախապատրաստումը դիտարկվում է որպես Ադրբեջանի պետական համապատասխան գերատեսչությունների առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը։
Աղավնոյում սկսվել է պետական եւ մասնավոր գույքի տարհանման ընթացքը: Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի խոսքով` ամեն ինչ կատարվում է սահմանված պլանի համաձայն:
Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանը հայտնաբերել է փաստաթղթերի 11 հավաքածու։ WSJ-ի փոխանցմամբ՝ 4 փաստաթուղթ համարվել է «հույժ գաղտնի», 3–ական փաստաթղթեր էլ՝ «գաղտնի» և «ծածուկ» մակնշումը:
Աֆղանստանի մայրաքաղաքում կանանց ցույցը ցրելու նպատակով թալիբներն օդում կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է 2 լրագրող: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի բնակիչներին։
168.am-ը Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանից հետաքրքրվեց՝ այս պահին Բերձորից և Աղավնոյից կա՞ն բնակիչներ, որոնք ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Հին Շենում։ Այլընտրանքային ճանապարհի անցկացումը գյուղի տարածքով կմեծացնի՞ գյուղի անվտանգության երաշխիքները, թե՞ հակառակը։