«Շատ «պատահական» ինքիշխանություն կորցնելու գործընթացներում գտնվող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ». Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ «պատահական» հեղաշրջումներ, բեմադրած հեղափոխությունների միջով, պատերազմներով անցած, ինքիշխանություն կորցնելու գործընթացներում գտնվող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ, ապա ցանցերում ֆոտոներ են հայտնվում…

Արցախ, ՀՀ, Կիև… միգուցե այլ վայրերից էլ կան, դեռ չեմ գտել…

Սա տեխնոլոգիա է, որի իմաստն ու բովանդակությունը, հոգեբանական ինչ որ ազդեցության խնդիր է լուծում (ենթադրում եմ թե ինչ, բայց դե պետք է առավել լավ ուսումնասիրել)… ու ի դեպ, պարտադիր էլ չի, որ երաժիշտները հասկանան, թե ինչի մեջ են գործիք դառնում… կարևորը նրանք ինչ-որ շուի, միջոցառման մաս են եղել, իրենց մեծ մասին, դա էլ բավարար է…»։

Հետաքրքիր է, որ ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Սարգիս Մնոյանը, հրապարակել է նմանատիպ լուսանկարներ՝ կից գրելով․ «Բոլոր համընկնումները պատահական են…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031