
Աղավնոյում գույքը տարհանելու նպատակով պետությունը 1 ընտանիքի հաշվով տրամադրում է 250.000 դրամ. Անդրանիկ Չավուշյան

Աղավնոյում սկսվել է պետական եւ մասնավոր գույքի տարհանման ընթացքը: Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի խոսքով` ամեն ինչ կատարվում է սահմանված պլանի համաձայն:
«Հաշտվելով էդ մտքի հետ, գիտակցելով վտանգը ինչ որ մեզ ասվել է, պետք է անենք, պլանը կատարվում է, ընթացքի մեջ է»,-ասել է նա Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարչ Մուշեղ Ալավերդյանն էլ անդրադառնալով իրերը տեղափոխելու հետ կապված խոսակցություններին, թե մեծ գումարներ են վարորդները պահանջում, ասել է, որ միշտ չէ, որ դա իրականությանը համապատասխանում է:
Բնակիչների անձնական գույքը տարհանելու նպատակով պետությունը 1 ընտանիքի հաշվով տրամադրում է 250 հազար դրամ գումար, իսկ եթե ընտանիքըտ մեկ հոգանոց է, ապա 125 000 դրամ, իսկ այն ընտանիքները, որոնք Աղավնոյում չեն բնակվում, սակայն այնտեղ գույք ունեն, նրանց տրամադրվում է վառելիք: