«Վաղը էս ամեն ինչի համար բոլորիս վրա սերունդների անեծքն ա լինելու». Նարեկ Սամսոնյան

Քաղաքագետ, ««Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էն Քեննեդուն ո՞վ սպանեց»

Տարիներ (կամ գուցե ամիսներ) հետո ոչ մեկին չի հետաքրքրելու «ով էր մեղավոր, ով տվեց, ով մասնակցեց, չմասնակցեց, քայլեց, չքայլեց»: Պատմության գրքերում մնալու ա էն, որ երկիրը հանձնելուն իրենց սելֆիներով մասնակցած ու հրճված մարդիկ փոխանակ ամաչեին ու գործ անեին մի հատ էլ գործ անողներին անուն էին կպցնում ու ջուր պղտորելով նպաստում դավաճան վիժվածքների իշխանության ամրապնդմանը:

Ամեն հաջորդ օր նախորդից ավելի ծանր դրության մեջ ա դնում մեր երկիրը, իսկ մենք կա՛մ քայլում ենք, կա՛մ հազար կաշի փոխածների պղտորած ջուրն ենք փորձում բյուրեղացնել: Ես ու իմ նման մի 100 մարդ (միգուցե 50) կարանք փաստերով ասենք, թե ի՞նչ էինք անում 2018-ին, ինչպես էինք՝ երբեք չլինելով «նախկին» կռվում ու «պատժվում» դրա համար, իսկ էսօրվա ջուր պղտորողների մեծ մասն էդ ժամանակ…. հպարտ քաղաքացի էին:

Կարճ պահեք ձեր շների պավադոկները, բացատրե՛ք դրանց պահի լրջությունն ու լծվեք գործին, վաղը էս ամեն ինչի համար բոլորիս վրա սերունդների անեծքն ա լինելու:

Մի եղեք նիկոլից նիկոլ…»

Տեսանյութեր

Լրահոս